Թուրքմենստանն իր գազը Եվրոպա արտահանելու շուրջ բանակցում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցում է իր գազի արտահանման եվրոպական ուղղվածության իրագործման շուրջ:

Այս մասին պաշտոնական այցով Աշգաբադում գտնվող Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Նրա խոսքերով՝ Թուրքմենստանը գազ է վաճառում Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին և դրա հետ մեկտեղ աշխատում է իր գազի արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ.

«Ներկայումս մենք եռակողմ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հուսով եմ, որ համաձայնության կգանք, և դա կլինի եվրոպական վեկտորի իրագործման ճանապարհին կատարված ևս մեկ քայլ: Թուրքմենստանը երբևէ օրակարգից չի հանել իր արտահանման եվրոպական վեկտորը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930