«Որոշ շրջանակներ տոգորված են ԲՀԿ-ում ինտրիգներ փնտրելով». Բաբայան

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն անդրադարձավ կուսակցության շուրջ առաջացած ինտրիգային իրավիճակին:

«Որոշ շրջանակներ տոգորված են ԲՀԿ-ում ինտրիգներ փնտրելով, որ ինչ-որ բաներ են կատարվում ԲՀԿ-ում: Վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն կարողացել է հաղթահարել ճգնաժամը, փետրվարյան իրադարձությունները»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով՝ ԲՀԿ-ն ունի իր տեսլականն ու առաջ է քայլելու: Միաժամանակ, Բաբայանը վստահեցրեց, որ որևէ հարց չունեն կուսակցությունը լքածների հետ և բոլոր նախկին գործընկերների հետ պաշտպանում են հարաբերությունները:

Բաբայանը հայտնեց, որ առաջիկայում ծրագրում են այցելություններ մարզեր և կուսակցության անդամների ու համակիրների հետ քննարկելու են անելիքները: Ըստ նրա՝ ԲՀԿ օրակարգում մնում է երկրի խնդիրների հաղթահարումը, կենսական խնդիրների հրատապ լուծման հարցերը. «Մենք միասնական ուժերով հետամուտ ենք լինելու այդ ծրագրերին: ԲՀԿ-ն եղել է, կա և մնալու է ՀՀ քաղաքական դաշտի ամենալրջագույն դերակատարում ունեցող կուսակցություններից մեկը»:

Տեսանյութեր

Լրահոս