«Անկախ ՀԽ-ի ծրագրերի հանդեպ մեր վերաբերմունքից, մենք դատապարտոմ ենք ու պահանջում ազատել». Լ. Զուրաբյան

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից դատապարտեց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններն ու պահանջեց ազատել նրանց:

«Ակնհայտ է, որ իշխանությունների այս գործողություններն ընդդիմության, ակտիվիստների դեմ բռնությունների շղթայի մի օղակն են»,- ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունն ու քրեական աշխարհը զուգակցում են, իշխանությունը չի խորշում քրեական մեթոդներից, հանցավոր գործելակերպի այս շարքը օր-օրի երկարում է: Նա հիշեցրեց ՀԽ, ՀԱԿ, ԲՀԿ անդամների հանդեպ կիրառված նախկին բռնությունները. «Իրավական ձևակերպումները բռնաճնշումների քողածածկույթ են: Անկախ ՀԽ-ի ծրագրերի հանդեպ մեր վերաբերմունքից, մենք դատապարտոմ ենք ու պահանջում ազատել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930