Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեն կվերլուծի մասնակից երկրների անվտանգության սպառնալիքները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 8-9-ին Տաջիկստանում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը, որում վերլուծության կենթարկվեն հավաքական անվտանգության տարածաշրջանների ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց արձագանքելու միջոցները:

Այս մասին հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նիստը նախագահելու է Ռազմական կոմիտեի նախագահ, Տաջիկստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Զարիֆի Թոհիրի Շարիֆզոդան: Նա ընդգծել է, որ նիստում քննարկվելու են ՀԱՊԿ-ի Խաղաղապահ ուժերի զարգացման հեռանկարները և ռազմական բաղադրիչի զարգացման հարցերը:

Քննարկվելու են նաև 2015 թվականին օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումները, ՀԱՊԿ-ի ձևաչափով ՀՕՊ-ի կազմակերպումը, ինչպես նաև ռազմական կադրերի պատրաստումը: Ռազմական կոմիտեի տվյալ նիստը տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստի շեմին, որը նշանակված է 2015 թվականի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930