«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, այդ թվում նաև հայտարարություններ, որոնք վերաբերել են Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տներում խուզարկությունների և շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի բերման ենթարկման փաստերը:
Քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքից դուրս եկավ ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բերման ենթարկվելուց հետո նա ՔԿ-ում հարցաքննվել է որպես վկա, ով օգտվում է կասկածյալի իրավունքներից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 2014 թ. իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Այսօր մեզ մոտ գործում է ռուսական կապիտալով 1300 ընկերություն:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները և ըստ ոլորտների […]
Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Խուզարկությունների, բերման ենթարկումների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես փաստաբան ունենալու իրավունքը: Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ:
ԱԺ մարդու իրավունքներն հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումներին:
27-ամյա Սանդիփ Պատելը համոզված է, որ կոբրան անցյալ կյանքում եղել է գեղեցիկ աղջիկ, իսկ այժմ սիրահարվել է իր վրա:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում ենք ձեզ կանանց տոների կապակցությամբ: Ձեզ սեր, գեղեցկություն և երջանկություն ենք մաղթում»:
«Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի»՝ «Հիմնադիր խորհրդարանն» ավելի խոցելի է (պայմանական բառ եմ ասում): Ի՞նչ տեսակետից է խոցելի: Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, չգիտեմ՝ ինչից ելնելով՝ խանդից, թե ինչից (ես չէի ասի, թե այդտեղ գաղափարական հարց կա), ուղղակի կամ անուղղակի ադարացնում էին իշխանությունների ձեռագիրը «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ»:
Դրանցում գտնվել է 1700 դիակ:
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:
Այդպիսի ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի դեպքում ողջ մնալու հավանականությունը հավասար է զրոյի:
Այսօր առավոտյան ժամը 7-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցներ խուզարկել են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանի բնակարանը՝ պատճառաբանելով, որ տեղեկություն են ստացել այն մասին, թե վերջինս զենք է պահում: Խուզարկության արդյունքում նրան տան կտուրից հայտնաբերել են նռնակ, սակայն Արամ Հակոբյանի մերձավորների ասելով՝ կտուրը բաց է եւ ցանկացած մեկը ցանկացած պահի ինչ ուզի՝ այնտեղ կտեղադրի:
«Ուղիղ 50 տարի առաջ, 1965թ. ապրիլի 24-ին, հայոց Ցեղասպանության 50-ամյա տարելիցին, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես, բայց գլխավորը՝ հանրայնորեն հիշվեցին հրեշավոր հանցագործությունը և դրա զոհերը: Այդ «իրավունքը» ձեռք էր բերվել Մոսկվայի հետ տևական բանակացությունների արդյունքում և «հանրային անկարգությունները» բացառելու խոստումով»:
«Այսօր առավոտ Քննչական վարչության և ԱԱԾ-ի աշխատողները եկել էին մեր տուն և խուզարկում անելուց հետո Ժիրայրին ու Թորոսին (խոսքը Ժիրայր Սեֆիլյանի եղբոր մասին է:- խմբ.): Նաև տեղեկացնեմ, որ Ժիրայրի համակարգիչը տարել են ու եթե իր անունից ֆեյսբուքում որևէ գրություն լույս տեսնի, իմացեք, որ ինքը չէ դրա հեղինակը»:
Բաղդասարյանը շփման գծի Ակնայի հատվածում գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:
Հարցին` այդ «խուլիգանություն անող» մարդիկ ո՞ւմ կողմից էին ուղղորդված, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Երևի թե նրանք այն անձինք են, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, հիմա ես կոնկրետ փաստեր չեմ կարող ասել, բայց նորից եմ կրկնում, որ շատ տարօրինակ էր, որ Ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ մարդիկ ձու են շպրտում և դրա համար չեն պատժվում, հլը թող սովորական քաղաքացին լիներ, տեսեք` ինչ կանեին»։
ՀՀ կառավարությունը խափանել է Ազգային ժողովի աշխատանքը: Զատկի տոնից հետո մեռելոցի օրը՝ երկուշաբթին, ոչ աշխատանքային հայտարարելու հետևանքով Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քառօրյա նիստերը դարձել են եռօրյա և կընթանան ապրիլի 7-9-ը:
Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, 1in.am-ի հետ զրույցում ասել է. «Զենք չգտան, բայց մի բան կմոգոնեն Ժիրայրին միչև Ապրիլի 24-ը կպահեն»:
2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ի գիշերը:
Լիահույս ենք, որ փաստաթղթի վերջնական ստորագրումը նոր դուռ կբացի տարածաշրջանային դրական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համալիր անվտանգության համար:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ:
Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ ժամանել են Հայաստան և հյուրընկալվել «Մարիոթ» հյուրանոցում:
«Հայրս ասում էր, որ եղբայրներ ունի, բայց ես նրանց չեմ հիշում: Պապիկիս եղբայրների մասին էլ եմ լսել, նրանք շատ եղբայրներ են եղել, բայց սպանվել են թուրքերի ձեռքով: Տարիների ընթացքում Քարտաշյանները սփռվել են աշխարհով մեկ»:
Այս մասին նշված է Սպորտի ու իրավունքների պաշտպանության դաշինքի այսօրվա հայտարարությունում:
«Քաղաքական հետապնդումները սկսվեցին ավելի լայն մասշտաբով՝ արդեն հորինած քրեական գործի շրջանակներում, որ զանգվածային անկարգությունով են ձևակերպել: Հետևաբար` կարող եմ ենթարդրել, որ քաղաքացիական անհնազանդությունը շփոթել են զանգվածային անկարգության կոչերի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հակոբյանը:
«Հիմնադիր խորհրդարանից» տեղեկացնում են, որ բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին, Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին: