Հետախուզման մեջ գտնվող կանայք են հայտնաբերվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին, որը 1996 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 206 հոդվածի /պատանդ վերցնելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ ոստիկանություն