Բաժիններ՝

Արվեստագետները՝ ՀՀԿ կանանց և Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի մասին

«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ- կանանցից նման բան ապասելի էր, քանի որ նրանք այնտեղ էին հավաքվել ոչ թե կենտրոնանալու, գնահատելու անցյալը, այլ պարզապես միջոցառման էին մասնակցում, նրանցից շատերն ուրախ էին, որ հրավիրված են միջոցառման»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից նման արդյունք սպասելի էր:

Նրա խոսքով, հուշահամալիր պետք է այցելել ընտանիքներով, քանի որ 1915թ. ընտանիքներ էլ ոչնչացվել. «Մենք պետք է գնանք և հասկանանք՝ հանուն ինչի մենք այսօր կանք»:

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարելիք այցին, Ռ. Բաբայանը նշեց, որ ինքը թատրոնի մարդ է և կինոյի հետ կապ չունի, սակայն, լինելով հյուրասեր ազգ՝ մենք պետք է ամեն հյուրի մոտենանք որպես հյուր և սահմանին բարոյական էքսպերտներ չդնենք:

«Մենք սովետական երկրում ենք մնացել, վերևից հրահանգով են մարդիկ առաջնորդվում, բոլորն ուզում են ցույց տալ, որ լավագույնս կատարել են հրահանգը և դա են փաստում անմոռուկներով զարդարված դպրոցները կամ նկարահանվող ֆիլմերը: Նման առիթներով միշտ էլ պատրաստ են եղել որոշ արվեստագետներ և առաջ են եկել այլանդակ գործեր, որոնք ցույց են տալիս, թե ինչքան լավ են կատարում նրանք հրահանգը»,- բանախոսը:

Կարդացեք նաև

Երգահան Արտավազդ Բայաթյանն էլ անդրաադառնալով ՀՀԿ կանանց թեմային, նշեց, որ նրանց խնդիրն է եղել մասնակցել ակցիայի, նման դեպքերում այդպիսի վարքագծի դրսևորում լինում է:

Քարդաշյանի Հայաստան այցը նա նորմալ է համարում, ինչ վերավերում է ցեղասպանության թեմայով տարատեսակ կատարումներին, դա էլ այդ մարդկանց հոգու պոռթկումն է համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս