Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները գտնում են, որ ՍԴ դիմելն անիմաստ զբաղմունք է և ժամանակի անտեղի վատնում: Որպես օրինակ՝ նրանք բերում են ՍԴ դիմելու իրենց նախորդ փորձը:
Բեռնարգելքի տակ ընկած ապրանքների տարեկան շրջանառության ծավալը կազմում էր 800 միլիոն եվրո:
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները:
Ճանապարհի հաղթահարումը տևում է 24 ժամ:
Պետության հնարավորությունները մեծ չեն և եղածի չափով օգնում ենք գյուղացիներին: Այս տարի մթերման գները բարձրացել են: Եթե գյուղացուն հարցնեք՝ կասի ՝ էլի էժան է: Արտադրողը միշտ ուզում է իր ապրանքն ավելի թանկ վաճառել: Շուտով կհրապարակենք գյուղամթերքների ինքնարժեքները ու կտեսնեք, որ բոլոր մթերքներն էլ եկամտաբեր են:
«Որոշումի պահին էլ, գիտեք, ժամանակավոր է եղել, և շատ խորը չի էլ թաղված: Բավականին նրբություններ կան, այսինքն՝ համարյա մակերեսին է հուղարկավորված, որովհետև մտածել են, որ սա ժամանակավոր է: Բարբաջողներ կան, որ՝ շիրիմը հանգիստ թողեք, բայց մենք ունենք արարողակարգ: Այսինքն՝ հատուկ եկեղեցական արարողակարգով է լինելու, այնպես որ՝ այդ տեսակետից էլ խնդիր չկա»,- հավելեց ԱԻՄ առաջնորդը:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Նամակում նշված է, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչները քանիցս ամերիկացիներին առաջարկել են կա՛մ փրկագին վճարել Ֆոուլիի համար, կա՛մ էլ նրան փոխանակել գերի ընկած զինյալների հետ:
«Անկախության հռչակագրից հետո թվում էր՝ անկախություն բառը, որ ասացինք, հիմա ամեն ինչ լավ է լինելու, եղած սոցիալական անարդարությունը, պակասը այլևս չեն լինի, աշխատանքային պայմաններում այլևս տրավմա չենք ստանա, երթևեկության կանոնները չեն խախտվի, թվում էր՝ անկախությունը դրախտ է, ոմանք դա էին սպասում: Բայց այնուամենայնիվ մենք 5 անգամ պետություն ենք վերականգնել, և դրա համար աշխարհը մեզ պետք է մրցանակ տա: Հետո էլ՝ աշխարհի ոչ մի երկրում հայ ժողովուրդն այսքան վատ չի ապրում, ինչպես իր հայրենիքում, բայց ի հեճուկս դրա՝ մենք շարունակում ենք այստեղ ապրել. չէ՞ որ սա մեր հայրենիքն է, մենք այս զրկանքների ու անարդարության պայմաններում մնում ու պահում ենք մեր երկիրը, մենք գոյություն ունենք, և սրա համար ևս մեզ մրցանակ է հասնում»:
Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որևէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը: Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:
Ցուցակում ընդգրկվել են այն անձինք, որոնց անունն ու ազգանունը, ինչպես նաև մահվան տեղն ու ժամկետը հայտնի են եղել:
«Էդ Վովան պիտի թասիբի ընգներ, ասեր՝ դու ով՞ ես, այ տղա, մտել ես ոստիկանություն, ասում ես՝ մենք իրար հետ նստել ենք: Հիմա երբ ես սա ասում եմ, ես նորից եմ կրկնում՝ ես զարացած չեմ, ես վախեցած չեմ, ոչ էլ այն ժամանակ եմ վախեցած եղել, ոչ էլ բողոքել եմ այն ժամանակ, ոչ էլ հիմա եմ բողոքում: Ես սրանով իմ հետագա գործողությունների բարոյական հիմքերն եմ նախապատրաստում ու ոչ թե դատարանների, արդարադատության առաջ, որը չկա, այլ հայ ժողովորդի, հայ հասարակության առաջ»,- ասաց Շ. Հարությունյանը:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բագիրովը:
Նրա խոսքով՝ եթե 2010 թ. ցորենի ինքնաբավության մակարդակը 33 տոկոս էր, ապա այս տարի այն հասնում է 51 տոկոսի: «Պարենային անվտանգության ծրագրով մեր առջև խնդիր ենք դրել մինչև 2020թ. ցորենի ինքնաբավության մակարդակը հասցնել 60 տոկոսի, որից ավել չենք կարող ավելացնել և դա մեզ բավարար է», – ասաց Ս. Կարապետյանը:
Անկախության հռչակագրի 12 կետերի մեջ շատ լավ ամփոփված են այն արժեքներն ու նպատակները, որոնք մենք դրել էինք մեր առջև, բայց մենք, ցավոք, հետագայում այդ կետերից շեղվեցինք և իշխանությունը դարձրինք ինքնանպատակ, իշխանությունը դարձրինք միջոց մեր լավ ապրելու համար, մրցակցությունը եղավ ոչ թե՝ ով է հայրենիքին ավելի լավ ծառայել և ըստ դրա նրան գնահատեն հասարակության մեջ, այլ ով քանի հազար դոլարանոց ջայլամի կաշվից կոշիկ է հագնում:
«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Աբխազիայում նախագահական վաղաժամ ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 24-ին:
«Լիցենզիայի և որակավորման խնդիրները պետք է պետությունից անցնի ճարտարապետական նորաստեղծ միավորմանը, կամ պալատին: Նրա գլխավոր գաղափարը դա է: Եվ քանի որ բոլոր զարգացած երկրներն այդպիսի կառույցներով են գործում, մենք ևս այս ուղղությամբ գնում ենք նման շատ կարևոր խնդրի լուծման, որն իր հերթին նաև կբերի ճարտարապետական նախագծերի որակի բարձրացմանը, իր հերթին կբերի նաև ճարտարապետ և ներդրող, ճարտարապետ և պետություն հարաբերությունների կարգավորմանը»:
Օգոստոսի 21-ի դրությամբ, ընկերության բաժնետոմսը գնահատվել է 100.58 դոլար, իսկ կապիտալացումը՝ 602.74 միլիարդ դոլար:
«… Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ օգոստոսի 22-ին, առավոտյան Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հարֆը լրագրողների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ «Իսլամական պետությունը» սոցցանցերն օգտագործում է նաև դրամական միջոցներ հավաքելու համար:
Օգոստոսի 22-ին, ժամը 11.18-ին տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել. ջրից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Աբովյան փողոցի աջ մասում` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքի դիմացի հատվածում, մոտ 50 մետր երկարությամբ տեղամասում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Իսլամական պետությունը» դարձել է Սիրիայում գործող ամենաբազմամարդ զինված խմբավորումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: