Արծրուն Հովհաննիսյան. Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, որտեղ նրանք առաջարկել են ՀՀ ՊՆ-ին փոխանակել Ադրբեջանում գերեվարված հայ ընտանիքի անդամներին և Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանցի դիերսանտների և 1 սպանվածի դիակի հետ:
«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։