Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Աշոտ Ասատուրյանն Անժելա Ջանգիրյանին և Համլետ Գրիգորյանին թելադրել է դեպքի իրական փաստական հանգամանքներին հակասող բացատրություններ՝ ՃԵԿ խախտումը վերագրելով վթարում ակնհայտ անմեղ Համլետ Գրիգորյանին:
Սպանության փորձ Դպրաբակ գյուղում. տուժողը փորձում էր թաքցնել իրեն հրազենային վնասվածքներ պատճառողին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 09.50-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Շահեն Մ.-ն:
Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նախարարության անձնակազմի անունից ողջունեց «Բազե» հավաքի մասնակիցներին։ Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ Վարդան Ավետիսյանը նկատեց, որ 5-օրյա փոքրիկ պատերազմում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին բանակ-հասարակություն կապի անքակտելիության մեջ.
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:
Օգոստոսի 23-ին, ժամը 15.00-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Շիրակի մարզում սկսվել են կրակոցներ իրականացվել:
«Սեպտեմբերի 1-ին պատրաստվում են թե՛ երեխաները, թե՛ ծնողները, բայց միաժամանակ կանգնում են նյութական լուրջ խնդիրների առջև: Ամեն տարին մեկ՝ այս ուղտը չոքում է մեր դռանը: Մեզ մոտ վաճառվող ապրանքն ամենևին էլ թանկ չէ, եթե համեմատենք ցանկացած այլ երկրի հետ, պարզապես վճարունակության խնդիր կա: Եվրոպական կամ քաղաքակիրթ աշխարհում եթե ընտանիքում եկամուտների 25%-ը կամ ավելին ծախսվում է սննդի վրա, դա համարվում է աղքատության ծայրահեղ շեմ, և այդ ընտանիքների համար սկսում են գործել տարբեր սոցիալական ծրագրեր»:
Լիլիթ Ադիբեկյանը՝ լինելով «Էություն» իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, դիմել է տուրիստական գործակալություն՝ Վրաստան գնալու համար և չի պահանջել որևէ սերտիֆիկատ: Արդյունքում՝ խոստացված 3Mercedes-vito (7 տեղանոց) մեքենայի փոխարեն՝ Կիլիկիա ավտոկայանում նրանց սպասել է 20 տեղանոց Mercedes sprinter, որի տեխնիկական անվտանգության վիճակը, ինչպես իրենք են նշում, սարսափելի է եղել: Վերադարձին վիճակն ավելի ահավոր է եղել, որովհետև մեքենայի անսարքության հետ մեկտեղ՝ վարորդը տիրապետել է միայն վրացերեն լեզվին, և իրենք չեն կարողացել ոչինչ հասկացնել նրան, իսկ ճանապարհին՝ մեքենան վարելիս, քնել է ղեկի դիմաց:
«Սխալ կլինի ընդհանրապես ինտերնետից երեխային զրկել. դա պետք է լինի օրվա գրաֆիկի մի մասը: Ինտերնետ ասվածը չպետք է լինի միայն սոցիալկան ցանցեր մուտք գործելը: Ինտերնետի միջոցով աշխարհն իր համար ավելի փոքր է դառնում, երեխան կարողանում է լայն հնարվորություններ գտնել աշխարհը ճանաչելու, ընկալելու, ինչ-որ տեղ՝ նաև գեղեցիկի հետ շփվելու: Օրինակ, մենք Երևանում չենք կարող հիանալ Վերսալով կամ Իտալիայով. արդյունքում ստացվում է, որ ինտերնետը կարող է այդ հնարավորությունը տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով երեխաների ներաշխարհի, դաստիարակության վրա ինտերնետի ազդեցության մասին՝ ասաց հոգեբան Աննա Բադալյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային կոչ է արել սկզբունքային դիրքորոշում որդեգրել հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին՝ Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Մեր երկրի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել, իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է հակառակորդի դեմ, և դա շատ վատ է մեզ համար»:
Թուրքիան ավարտել է TF-X հեռանկարային կործանիչի նախագծման-կոնստրուկտորային աշխատանքները:
«Հայ ազգային կոնգրեսի հետ ես ապահարզանս վաղուց եմ ձևակերպել՝ 3-4 տարի առաջ: Անկախ նրանից, որ խորին ակնածանք ունեմ առաջին նախագահի հանդեպ, ինձ համար ամենացավոտ թեման է, ես կուզեի ընդհանրապես ՀԱԿ-ի մասին հարց չհնչեր, որվհետև ՀԱԿ-ն իմ կենսագրության ամենալուսավոր և ամենատխուր էջն է: Եթե առաջին նախագահը իրեն զգում է հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող, ես շատ վատ եմ զգում: Ավելի չակերտները բացել չեմ ուզում: Ես մեծ սիրով ու հաճույքվ պարբերաբար շփվում եմ պարոն Ծառուկյանի հետ, բայց ես դրա իրավունքն ունեմ, քանի որ ես առաջին նախագահը չեմ երկրի ու ավելորդ պարտավորություններ չունեմ»:
Անկախության հռչակագրից 24 տարի հետո մենք շատ ավելի զուրկ ենք անկախությունից, քան 24 տարի առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Հայաստանին դրեց պարտադրված ընտրության առաջ: Ինձ համար շատ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կատարել է պարտադրված որոշում՝ պայմանավորված տարածաշրջանի միլիտարիզացիայով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հայտարարելով նաև իր կողմից ստեղծվող «Նոր ազատական» կուսակցության մասին.
Աբխազիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու է 4 թեկնածու, որոնք կա’մ զինվորականներ են, կա’մ էլ` իրավապահներ:
«Ջոս» ռեստորանային համալիրի ակումբում օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Մոնթե Մելքոնյան» կիբեռ-բանակը հարձակում է գործել 360 թուրքական կայքերի վրա։ Հայ հաքերները կոտրված կայքերում կոչ են արել ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը։
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
Նախագահ Իլհամ Ալիևը խորը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ իր կառավարությունը կարող է առանց լուրջ հետևանքների անտեսել իր կառավարության հանյդեպ քննադատությունը:
Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ։ Անհնար է մոռացության մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, Հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.
Երկրի ռուսալեզու քաղաքացիները Ուկրաինան չեն սիրում ավելի պակաս չափով, քան` ուկրաիներենով խոսողները:
Օգոստոսի 23-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտակաքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իսրայելցի երեք դեռահասի առևանգումը չի համաձայնեցվել կազմակերպության ղեկավարության հետ:
Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:
Հինգշաբթի Վաշինգտոնը քննարկել էր Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հնարավորությունը:
Օգոստոսի 22-ին Լուգանսկ են ժամանել ռուսական հումանիտար օգնության բոլոր 262 բեռնատարները:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Չինական մարտական ինքնաթիռը երեք անգամ մոտեցել է ամերիկյան օդանավին` անցնելով նախ նրա ներքևով, ապա քթամասի մոտով, իսկ հետո` թևի կողքով: