Ղրիմի ու Թուրքիայի միջև բացվել է լաստանավային հաղորդակցություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կերչ (Ղրիմ) և Զոնգուլդակ (Թուրքիա) քաղաքների միջև բացվել է լաստանավային հաղորդակցություն: MS Poseidon լաստանավը երկու բնակավայրերի միջև կերթևեկի շաբաթական երկու անգամ: Առաջին լաստանավը Զոնգուլդակից ուղարկվել է օգոստոսի 22-ին:

Պլանավորված է, որ այն կմտնի ոչ միայն Կերչ, այլև՝ Նովոռոսիյսկ: Փորձագետների կարծիքով՝ դա հնարավորություն կտա լուծել խնդիրների մի մասը՝ կապված Կրասնոդարի երկրամասի ու Ղրիմի միջև ուղևորների ու բեռների տարանցման հետ: Ճանապարհի հաղթահարումը տևում է 24 ժամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031