«Ինքը Հրազդանում անասուն է պահում, օրերով չեմ տեսնում: Երբ հարցնում եմ՝ ոնց ես, ասում է լավ եմ»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Էրդողանն իր հերթին փոխարինելու է նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Աբդուլլահ Գյուլին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին:
Օգոստոսի 18-ին քաղաք էին մտցվել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
Եթե պետական վարկերը չեն ցանկանում երկարաձգել, ուրեմն միտում կա: Մենք անպայման դիմելու ենք դատարան եւ բողոքարկելու վճիռը:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի 36-րդ բնակարանի ննջասենյակում օձ է նկատվել:
Սերբիայում գտնվող այս տունը կառուցված է Դրինա գետի մեջտեղում՝ քարի վրա: Արդեն 45 տարի է՝ բնակարանը կառուցված է. այդ ընթացքում այն դիմացել է ուժեղ քամիների և ջրհեղեղների:
Մովսես Գեորգիսյանի շիրիմը ժամանակաշրջանի յուրօրինակ կնիքն է: Այդ կնիքները նորից ջնջել, վերադասավորել և այլն, ամեն դեպքում չեմ համարում, որ ճիշտ է, քանի որ դա ունի իր խորհուրդը: Այդ ժամանակաշրջանը մի զգալի չափով այդ բանալին է նաև բացում մեր սերունդների համար:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործը վերաքննիչ դատարանում է: Գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դ. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս):
Հիմա ոչ ոք չի հիշում, որ 2006թ. ապրիլին Ռուսաստանն արգելեց վրացական գինիների վաճառքն իր շուկայում: Կրկին քաղաքական պատճառներով արգելեց: Մերոնք ոգևորվել էին:
Ամենահայտնի արջուկի՝ Վիննի Թուխի պատմությունը սկսվել է 1921թ. օգոստոսի 21-ին, երբ գրող Ալան Ալեքսանդր Միլնը իր որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին, փափուկ արջուկ նվիրեց: Տղան այդ ժամանակ դառնում էր մեկ տարեկան: Այդ ժամանակվանից 1921թ. օգոստոսի 21-ը համարվեց Վիննի Թուխի ծննդյան օրը:
Պատահում է, որ մարդ արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն օրվա ընթացքում վրա է հասնում հոգնածությունը, քնկոտությունը և տրամադրության անկումը: Դա շուտ արթնանալու անհրաժեշտության արդյունքն է: Հաճախ մարդիկ, ովքեր բավարար չափով չեն քնել աշխատանքային օրերին, փորձում են այն կոմպենսացնել հանգստյան օրերին քնելու միջոցով: Սակայն դա չի փրկում:
Այս պահին մշակվում են չափորոշիչներ, որոնք կհստակեցնեն, թե որ իրավիճակներում է անհրաժեշտ կատարել կյանքը փրկող` սրտի անհետաձգելի վիրահատություն և որ դեպքերում` կոնսերվատիվ բուժում կազմակերպել։
Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 7-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը: Խարդախության 21 դեպքերը բացահայտվել են:
Դիվերսիայի ժամանակ դիրքի զինվորներից ոչ-ոք խուճապի չի մատնվել եւ շրջանաձեւ պաշտպանության շնորհիվ կարողացել են ետ մղել հակառակորդին:
Սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կգործարկվեն դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը. 1. Տիգրան Պետրոսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 2. Ա. Ավետիսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 3. Ռուբինյանց փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 4. Օրբելի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Բարձրաստիճան պաշտոնյաների նման ցուցադրական այցելությունները բարձրացնո՞ւմ են սահմանամերձ գյուղերի բնակիչների մարտական ոգին, սոցիալական կայքերում զինվորական հագուստով նրանց լուսանկարներն արիության նո՞ր դոզա են գյուղացիների կամ զինվորների համար:
Գյուղ մեկնած ոստիկանության Ջեմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ, տան երկրորդ հարկի միջանցքում գտնվող գազի խողովակից խոտի «տուկի» թելով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 34-ամյա Հ. Գ.-ի դին:
Օգոստոսի 19-ին, ժամը 07.15-ին, 1983 թ. ծնված Արմինե Տ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, վերադառնալով տուն` հայտնաբերել է տան երկրորդ հարկի ննջասենյակի իրերը խառնված վիճակում, այնուհետև մտնելով հաջորդ ննջասենյակ` մահճակալի հետևում նկատել է համագյուղացուն` 1992 թ. ծնված Հարութ Մ.-ին:
«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,-ասել է նա:
«Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր:
Այդ տարածքը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում, որի պատճառով արտերն ուշ հնձվեցին, բերքի որոշակի կորուստ եղավ:
«Հակամարտությունը լուծում չունի: Որքան էլ միջնորդները և հակամարտող կողմերը խոսեն փոխզիջումների մասին, այն չունի փոխզիջումային լուծում: Որոշ մարդիկ կարծում են, որ այս ճգնաժամը ցույց տվեց, որ հարցը չունի ռազմական լուծում: Ես առայժմ այդքան լավատես չեմ»,- ասում է ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 408 դրամը։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և որի նպատակն է հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի որոշումների հանձնման ընթացակարգերը:
Համայնքն այսօր 31 դպրոցական ունի, բայց դպրոց չունենալու պատճառով , աշակերտները հարեւան գյուղի դպրոցն են հաճախում, որտեղ հասնելու համար ճանապարհն անցնում են ոտքով:
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու: Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության մոտ «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի մեծ ակցիայի արդյունքում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նաիրիտցիների հանդիպման ժամանակ վարչապետը խնդրի մանրամասներին և իրադրությունն ուսումնասիրելու համար ժամանակ էր խնդրել մինչև օգոստոսի ավարտը: Ժամկետը շուտով սպառվում է: Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, և արդյոք Հ.Աբրահամյանը պատրա՞ստ է ընդունել գործարանի աշխատակիցներին ու պատասխան տալ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին»: