
Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել

Օգոստոսի 22-ին, ժամը 11.18-ին տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել. ջրից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ձորավանք գյուղի բնակիչ Ռ. Թ.-ի (ծնվ. 1958 թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն