Օգոստոսի 19-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը սահմանադրական փոփոխությունների և իշխանության կիսման առումով կարող է կայանալ, եթե ՀՀԿ-ն երաշխիք տա, որ 2018թ. նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը հաղթելու և նախագահ դառնալու հնարավորություն կստանա: Ճիշտ է, նոր նախագահն օժտված կլինի միայն խորհրդանշական լիազորություններով և սահմանափակ գործառույթներով, սակայն ԲՀԿ նախագահը պատրաստ է բավարարվել նաև դրանով:
2014 թվականի հունիսի 14-ին բազմաբնակարան շենքերը, որոնք գտնվում են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում, հանձնվեցին շահագործման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ նոր բնակարանների սեփականության վկայականները տրամադրելու ուղղությամբ, ինչից հետո կսկսվի 66 շահառու ընտանիքների տեղափոխման գործընթացը:
Այսօր առավոտից Քասախ գյուղի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 դպրոցում թեժ կռիվ է: Վեճի առիթը փոխտնօրենի հեռացման լուրն է, որը փակցված է դպրոցի միջանցքում ցուցատախտակի վրա: Վեճի մասնակիցների շարքերում են 10–ից ավելի ուսուցիչներ, որոշ աշակերտների ծնողներ, ինչպես նաև տնօրենի և փոխտնօրենի եղբայրները:
Ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 26-ին սկսվող ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում պետք է ընտրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր: Նշել էինք, որ այդ պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի:
«Օրական 7-8 ժամ կտրում են լույսը: Անասունը մորթում ենք, միսը դնում սառանարան, լույսը անջատում են , միսը փչանում –հոտումա, մեր աշխատանքը ջուրը թափվում,,- զայրացած պատմում է Հակարիի առաջին բնակիչ Ջեմմա Երիցյանը: Մեր հարցից հետո, թե որն է պատճառը հոսանքազրկման, տիկին Ջեմման ավելի է վրդովվում. ,»Զանգում ենք, ասում են մեզնից չի, ու հեռախոսը անջատում,»:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 87 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Փ.-ին:
Մերձդնեստրի մոլդովական հանրապետության տարածքում տեղակայված են ռուսական 14-րդ բանակի զորամասերը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին երկու տուժողներ: Նրանք հայտնեցին, որ որոշակի ոսկեղեն են գրավադրել «Master credit» գրավատանը, գումար են ստացել: Այնուհետև իրենց զանգահարել են գրավատնից, պահանջել վերադարձնել մայր գումարը և ստանալ գրավադրված ոսկեղենը: Ըստ տուժողների՝ մայր գումարը վերադարձնելուց հետո, սակայն, իրենց ոսկին ետ չեն վերադարձրել:
Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ:
Նամակում նշված է, որ Աբխազիայի Հանրապետության ճանաչումն ամբողջովին համապատասխանում է միջազգային հարաբերությունների ժամանակակից իրողություններին:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:
Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Օգոստոսի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում, 21-ի ցերեկը, 22-ին` հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Աբխազիայի խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյին:
Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Լարիսա Մ.-ն հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ահաբեկչության այդօրինակ ձևերը հանդիսանում են միջազգային խաղաղության ու անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը:
Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար գործադիրը հատկացրել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախկինի նման անհայտ է մնում ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ռազմական առաջնորդի՝ Մոհամեդ Դեյֆի ճակատագիրը:
Հիմա «ռազմական» գործողությունները տեղափոխվել են օրենսդրական դաշտ, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ ինքն ամենաշատն է մտածում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մասին, որ իրենց մշակած օրենքն ավելի մեծ արտոնություններ է տալիս այդ համայնքի բնակիչներին:
Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային մաքսային վարչության ներկայացուցիչ Ռայան Ֆարուկշինը:
Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Իգոր Նազարուկը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման և վարկային համաձայնագրերին:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Վահագն Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Մեղադրողի ներկայացրած բացատրության համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:
Նա հայտարարել է, որ մեծապես հիասթափված է Վրաստանի իշխանությունների գործողություններից:
ՀՀ կառավարությունը այսօր սահմանել է Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության տարածք արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել ոլորտին վերաբերող իր նախկին որոշումը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր:
«Վարչապետը հիշատակեց երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը: Սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում»,- իր հերթին ասաց Ի. Ղարիբաշվիլին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը:
Օգոստոսի 21-ին, ժամը 02.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 300» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհից Արարատ գյուղ տանող Ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի: