Բաժիններ՝

Ադրբեջանն առաջիկա 8 տարում Թուրքիայում կներդնի 20 միլիարդ դոլար

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանն առաջիկա 8 տարում Թուրքիայի տնտեսությունում ներդնելու է մոտ 20 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բագիրովը:

Խոսելով երկու երկրների ներդրումային հնարավորությունների մասին՝ Բագիրովն ընդգծել է, որ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Ադրբեջանի արտաքին տնտեսական կապերում: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև ապրանքաշարջանառության ծավալը նախկինի նման կազմում է 3.3 միլիարդ դոլար:

Դեսպանն անհրաժեշտ է համարել այդ թիվը 15 միլիարդ դոլարի նշաձողին հասցնելը. «Ադրբեջանն առաջիկա 8 տարում Թուրքիայում կներդնի 20 միլիարդ դոլար: Դա կլինի արտասահամանում Ադրբեջանի խոշորագույն ներդրումը: Այդ միջոցների մեծ մասը բաժին կընկնի Իզմիրի շրջանին»:

Ընդգծելով, որ ներկա դրությամբ ներդրումները հիմնականում արվում են էներգետիկ ոլորտում՝ Բագիրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել ներդրումները ոչ նավթային ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031