«Վրաստանի վարչապետ հարգելի պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վերահաստատելով երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապերը և պատրաստակամությունը է՛լ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրող հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերին առնչվող խնդիրները»,- այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
«Կխնդրեի` նման անառակ հայտարարությունները չհրապարակայնացնել: Առհասարակ, լավ կլինի, որ մարդկանց քննադատողները, մինչ ուրիշի հասցեին խոսելը, իրենց նայեն, տեսնեն` իրենք ի՞նչ են արել Հայաստան պետության, հայ ազգի համար: Հայը հային պետք է օգնի, ձեռք մեկնի, սատարի, ոչ թե փորձի վարկաբեկել: Այն էլ ինչպիսի՞ մարդկանց: Վազգեն սպարապետը հերոս է իր ապրած կյանքով, կենսագրությամբ»:
ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները համաձայնության են եկել Բագրատաշեն-Սադախլո անցակետի մոտ համատեղ ուժերով կամուրջ կառուցելու շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահայանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Մեր հայ գործընկերները հաստատապես գիտեն, որ ենթակառուցվածքների վերականգնումն առաջնահերթ է մեզ համար:
Օգոստոսի 21-ին, ժամը 09.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտակայքում ճանապարհահատվածի վրա կախված ժայռաբեկորների ապամոնտաժման համար միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 26-րդ կմ է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ:
Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ հայերի համար մեծ վտանգ է ներկայացնում այն փաստը, որ այժմ Թուրքիան նախագահելու է Էրդողանը. «Այսպիսին է Էրդողանը. վտանգը նրանում է, որ այո՛, այսօր էլ Եվրոպան կարող է պահպանել այդ երկրի ոստիկանական կարգավիճակը: Եվ, պարբերաբար, Թուրքիան իր հակահայկական գործունեության մեջ այս դիրքից և կարգավիճակից կարող է օգտվել: Եթե անձնավորությունը, որն այս ամենը մինչև հիմա արել է, այսօր ավելի մեծ իշխանություն ունի, Թուրքիայում ռեֆորմատիվ հնարավորությունների մի զգալի բաժին է ձեռքը վերցնում, մեզ համար այստեղ մտահոգիչ շատ բան կա»:
«Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա, նրանց գիտակցության մեջ դա բացակայում է: Նրանք կարող են գնալ եւ քնած մարդուն կացնահարել»,- ասում է Ռուբեն Պողոսյանը:
Օգոստոսի 20-ին, ժամը 22.20-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» ավտոբուս:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Երևան:
Քրեական գործը մակագրվել էր «Հարսնաքարի» գործը քննած դատավոր Դավիթ Հարությունյանին, ով, սակայն, ինքնաբացարկի որոշում է կայացրել՝ ներկայացնելով դրա պատճառները:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
«Ծայրահեղականության դրսևորումները հասել են իրենց գագաթնակետին, և այնտեղից այս տարածաշրջան գալու են մեզ համար աներևակայելի քանակությամբ ծայրահեղական քարոզիչներ: Ինչից ելնելով իրավիճակը մեզանում ևս փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր անցումների, որոնք այս բավականին պայթունավտանգ իրավիճակը կարող են որպես փաստ դնել մեր առջև»,- ասում է Վարդան Խաչատրյանը:
Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, թե ում են դրանք պատկանում:
Սուլեյմանին ընդգծել է, որ իր գազային պաշարներով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:
Կառավարության նիստից հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ համալիրի նախկին սեփականատեր ընկերությանը պետությունը վարկային երաշխիք էր տվել, և վարկը չմարելու պատճառով, այդ պարտավորությունն անցել է պետությանը:
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված սուբյեկտների մոտ չփաստաթղթավորված գործարքների և այդ առումով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության ընթացքում գտնվող և օգոստոսի երկրորդ տասնօրյակում ավարտված հսկողական աշխատանքներից առանձնացման ենթակա են՝ «ԱՇՏԱՐԱԿ ՁՈՒ»՝ 14մլն, «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ»՝ 6.5մլն և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ»` 2.1մլն:
«Հիմա ջուրը օգտագործում են շատ անփույթ ձևով՝ մեքենա են լվանում, գետերը սարքել են աղբատարներ, իսկ Սևան թափվող բոլոր 28 գետերը ակունքներից սկսվում են որպես խմելու ջուր և լցվում են լիճ, որպես կոյուղի: Միայն Արփա-Սևան ջրանցքն է համեմատաբար մաքուր, որովհետև չի մտնում գյուղեր: Սևանից դուրս եկող Հրազդան գետի վիճակը ևս սարսափելի է: Ջուրը մի օր կնեղանա մեզնից: Վտանգված է ամբողջ Սևանը»:
Իր թուրքական այցի շրջանակներում Գարիբաշվիլին առանձին հանդիպում կունենա Էրդողանի հետ:
«Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», – ասել է վարչապետը:
«Իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայի կառավարությանը տվել է երեք շաբաթ ժամանակ:
«Այժմ դիլեմայի առաջ են կանգնած, որ մարդիկ վախենում են իրենց գումարը կորցնելուց: Չեն ուզում պայքարել` մինչև խնդիրը հիմնովին լուծվի, ու նման միջանկյալ լուծումներից վաղաժամ ուրախանում են, հետո հայտնվում թակարդում»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բավականին խիստ, եթե ոչ ագրեսիվ էր տրամադրված: Նա մի քանի նկատողություն արեց նախարարին ու փոխնախարարներին
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանում 2014 թվակնաից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը: Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են, այսպես կոչված, աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը:
«Միանգամից պոկվեցի դիրք, նկատեցի թուրքի (ադրբեջանցու-հեղ.) երկու զինվորի: Միանգամից կրակ բացեցի ու տագնապ հայտարարեցի, որից հետո անցանք շրջանաձեւ պաշտպանության, որի արդյունքում նկատեցինք, որ խոցել ենք հակառակորդի մեկ զինվորի»:
Մ. Բաբայանը հորդորեց նաև զերծ մնալ փողոցում վաճառվող սնունդ գնելուց. «Ունեցել ենք դեպքեր շաուրմայից, մսով կարկանդակներից թունավորումների: Խորհուրդ չեմ տալիս օգտվել դրանցից,