Պորոշենկոն վերականգնել է զինվորական դատախազությունները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկոն ստորագրել է երկրում զինդատախազությունների աշխատանքների վերականգնման մասին օրենքը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Հաղորդագրությունում նշված է, որ բացառիկ հանգամանքների պատճառով մի շարք վարչական տարածքներում չեն գործում Ուկրաինայի դատախազության մարմինները, որոնք պետք է հսկողություն իրականացնեն դրանցում: Ելնելով դրանից՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի որոշմամբ այդ գործառույթները դրվում են զինդատախազությունների վրա:
Զինդատախազությունների կազմավորմամբ, վերակառուցմամբ ու վերացմամբ զբաղվելու է Ուկրաինայի Գլխավոր դատախազը: Նա նաև զբաղվելու է դրանց կարգավիճակի, իրավասության, կառուցվածքի ու հաստիքների հստակեցմամբ: Զինդատախազություններն Ուկրաինայում վերացվել են 2012 թվականի ապրիլին:
Սրանից առաջ էլ Պորոշենկոն օրենք էր ստորագրել, որով զինվորականներին թույլատրվել էր ռազմական գործողությունների գոտում մինչև 30 օրով ձերբակալել մարդկանց՝ առանց դատարանի որոշման: