Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել են Դուշանբերում ընթացող ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նիստից հետո տեղեկացրեց, որ 12 պահանջների կատարման շուրջ քառյակի անդամների մոտեցոմները համընկնում են, բայց քանի որ ֆորմալ առումով մինչև սեպտեմբերի 30-ը դեռ ժամանակ կա, քառյակի դիրքորոշումը կարտահայտվի ավելի ուշ:
«Մեր հարևանները՝ ադրբեջանցիները, բավական ակտիվ ներգրավված են այդ պայքարում, բավական մեծ թվով իսլամականներ կռվում են Իսլամական խալիֆայության կազմի մեջ, և սա իր հետ այդ վտանգներն է բերում: Չմոռանանք, որ այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնքներ և կարծում եմ՝ հայ համայնքն այնտեղ ապահովագրված չէ այդ կառույցի հետագա ծայրահեղ, մոլեռանդ դրսևորումներից»,- ասում է արաբագետը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի՝ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը:
«Ուղղակի այստեղ այսպիսի խնդիր կա, թե ի՞նչ աստիճանի արդյունավետ ռեակացիա կարելի է տալ այդ պետական վտանգին, որովհետև ռուսական ճամբարում մնալը՝ ԵՏՄ-ի ճամբարում մնալը, եթե մինչև Ուկրաինան ուղղակի կարող էր լինել սխալ տնտեսական որոշում, ապա Ուկրաինայի դեպքերից հետո դարձել է լուրջ պետական վտանգ, և հիմա կողմնորոշման խնդիր է»:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող բենզալցակայանի սյանը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել: Նշենք նաև, որ պաշտպանական կողմը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում:
«Դրանք փայաբաժիններն են նավթավերամշակման, արդյունաբերական կազմակերպություններում, դրանք պետական գույք են, պետակցիաներ են տարբեր խոշոր պետական կորպորացիաներում: Եւ սանկցիայի վերջին փաթեթն ուղղակի ուղիղ խփում է այդ պետական գույքի շահագործմանն ու ընդհանուր շափաբաժնին»:
Ուկրաինան երբեք նման աջակցություն չի վայելել Եվրոպայի ու աշխարհի կողմից:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, «Հունդաի» մակնիշի երթուղային ավտոբուսը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Անահիտ Ե.-ին:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներ է պարունակում, որ սահմանադրական փոփոխությունների կարիք այսօր չկա և կա մտահոգություն, որ այսպես շարունակել չի կարելի»:
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողի կողմից անհամաչափ պատիժ պահանջելուց հետո արդեն կարելի է նրանց համարել քաղբանտարկյալ:
Օլանդը կարծում է, որ այդ հանդիպումը կամրապնդի նախորդ շաբաթ ձեռք բերված հրադադարը Դոնբասում:
«Ես ինչ ուզում եմ, դառնում եմ, որովհետև ես կյանքով պայքարում եմ դրա համար` բարոյական, ազնիվ ու անկեղծ ճանապարհով: Ուզում եմ պատգամավոր դառնալ, դառնում եմ: Ուզեմ նստել այստեղ ու անընդհատ օրենքների վրա աշխատել, դա կանեմ, բայց դա իմ աշխատաոճը չէ, որովհետև ես դրա համար չեմ ծնվել: Դրա համար ծնված գիտե՞ս ինչքան մարդ կա, թող նստեն ու գրեն: Իսկ իմ ընտրողների հետ կապված օրենսդրական խնդիրները ես ներկայացնում եմ խմբակցություններում ու հանձնաժողովներում, և դրանք լուծում են ստանում»:
Այս մասին Կիևում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բուռն արձագանքեց լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀԿ-ում քննարկվե՞լ է, թե ինչու պատգամավորները չեն կատարում նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը և չեն մնում «խրամատներում»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Ներքին Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը:
Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Վզեի կողմից Արփինե Հ.-ի նկատմամբ շորթում կատարելու մասին:
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Բաղդասարյանը նշեց, որ երեկ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հասկացել է, որ հայեցակարգի հրապարկումից հետո ԲՀԿ-ն պետք է որոշի իր մոտեցումը:
«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների թիվը կազմում է մինչև 20.000-31.500 մարդ:
Ա. Մանուչարյանի խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը զարգանալու է ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում, և եթե մոտ հեռանկարում չլինի այնպիսի արտառոց զարգացում, ինչպիսին, օրինակ, միջուկային պատերազմն է, ինչը քիչ հավանական է, ապա «սա լինելու է Ռուսաստանի ազդեցության տարածք, որտեղ մյուսները գործելու են մեծ զգուշությամբ և սահմանը պահելով»:
Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ Աբաիձեն գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:
Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հասել է գրեթե մինիմումի, մի քանի կրակոցներ են լինում օրվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում այդ կրակոցների թիվը հասնում է մոտ 30-40-ի շեմին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր նպատակն էր ցույց տալ, որ այս կառավարությունը ոչ միայն ավելի լավը չէ, այլ ավելի խորն է թաթախված չարաշահումների մեջ: Սա էլ ցույց տվեցինք»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ որպես վառ ապացույց բերելով «Արմավիայի» դեպքը:
«Ես ցավում եմ, որ լրագրողները նկատում են, մենք չենք նկատում Սուրիկ Խաչատրյանին: Երևի լրագրողների աչքը սուր է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժաամնակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ էր անում Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ երեկվա նիստում:
«Դուք բազմիցս համոզվել եք, որ Գագիկ Ծառուկյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Մեր գործընկերների տարակարծությունը անհասկանալի է: Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր դեռ փոփոխությունների փաթեթը չտեսած, պաշտպանում են այն»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Սեպտեմբերի 18-ին էլ պլանավորված է Պորոշենկոյի ելույթն ԱՄՆ կոնգրեսում:
Մենք այսօր լայն պայքար ենք մղում հասարակության հետ, հասարակության մեջ և բանակում արատավոր փողոցային բարքերի դեմ և, անկասկած, այն զորամասերում, որտեղ կան թերություններ, այդ զորամասերի ղեկավարները մեզանից և ուղղություն են ստանում, և իրենց համապատասխան արժանի պատիժն են ստանում: Ես երեկ իմ խոսքի մեջ ասացի, որ պատժվելու են շատ-շատ մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այդ մթնոլորտի համար: