Խոսվում է Սահանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Սակայն մինչ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը, անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք աղքատության ցուցանիշի աճող պայմաններում, արտագաղթի թվերի աճող պայմաններում, գործազրկության ցուցանիշների աճող պայմաններում և մի շարք այլ չակերտավոր պայմաններում, որում հայտնվել է մեր պետությունն ու քաղաքացին անհրաժեշտ է Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում:
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական, հասարակական և տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 15-ին, Մալթայում: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ, իսկ ընտրական փուլը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Նախընտրական փուլը հաղթահարել է նաև 11-ամյա Մերի Մեյրոյանը, որը ներկայանալու է «Peace» երգով:
Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:
«Երկրապահը արյան վրա ստեղծված հավերժ կառույց է, այստեղ ապահարզան չի կարող լինել. ուր էլ գնան՝ շրջագայելու են ու նորից տուն են գալու: Հավաստիացնում եմ ձեզ՝ ինչ էլ ստեղծվի, ժամանակավոր է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ, «Նաիրի» տ/բ նախագահ, գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը:
Նրանք «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-յի հետ համատեղ մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակ տվեցին. եթե մինչ այդ այս բիզնեսը չպետականացվի, ապա կսկսեն միաժամանակ բոլոր տեսախցիկները պոկել, վնասել, գործադուլ հայտարարել և այլ գործողությունների դիմել, այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությամբ են սպառնում. «Մեր կոչն ուղղված է պետությանը. կա՛մ թող պետությունը լինի, կա՛մ «Սեքյուրիթի դրիմը»: Եթե պետությունն ի վիճակի չէ, ապա թող պետավտոտեսուչներին արանքից հանեն, թողնեն նրանք մնան, իսկ եթե ի վիճակի է, ուրեմն թող համակարգը պետականացնեն: Երկուսով միաժամանակ ժողովրդին թալանեցին»:
«Երբ Չերչիլը բանակցում էր Ռուզվելտի, Ստալինի հետ հետեվրոպական ճակատագրի մասին, Անգլիայում ընտրություններ էին և վտանգ կար, որ Չերչիլը կարող է պարտվեր: Այդ ընթացքում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը մասնակցում էր Չերչիլի բոլոր բանակցություններին, Չերչիլը պարտվեց, էս ընկեր էնստապետը տարավ առաջ: Սա է քաղաքական իմաստությունը: Երկրոդը պետք է լիներ կողքին, ղեկավարեր շտաբը, հանդես գար և այլն, որ տեսնեին՝ կա ժառանգականություն իշխանության մեջ: Այն իշխանությունը, որը չունի ժառանգականություն, նման է շատ վատ մեքենայի, որի ղեկը չի աշխատում»:
Ենթակայանը կառուցվել է գերմանական ծրագրով՝ 2 փուլով: Ծրագրի շրջանակներում ենթակայանի մաշված եւ հնացած սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով, ինչի շնորհիվ, ըստ մասնագետների, կնվազեն ենթակայանի տեխնիկական կորուստները:
Հարցին, վերջին հաշվով թեժ աշուն չենք ունենալո՞ւ, սոցիոլոգը պատասխանեց. «Տեսա՞ք Հայրիկյանի հանրահավաքը. բացի ժուռնալիստներից՝ ոչ ոք չկար: Հիմա տեսնենք՝ քառյակի հանրահավաքին քանի հոգի կլինեն: Վերջին հարցումների արդյունքում, որը մենք կատարել ենք, հասկացանք, որ մենք հեղափոխական չենք, ամեն 6-րդն է կողմ ուժի միջոցով լուծել քաղաքական հարցը: Հիմնականում խաղաղ մեթոդներն են ընտրում և հիմնականում հանրահավաքները, բայց հասկանում են, որ դա ոչինչ չի տալիս»:
Նրանք քուրդ զինվորականներին կսովորեցնեն օգտվել գերմանական սպառազինությունից` կապված «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ:
Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ գոհ է Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներից:
«Ես՝ որպես սոցիոլոգ, որը նայում է սոցիալական գործառույթները` տեսնում եմ, որ Թուրքիան պառլամենտականից անցնում է նախագահականի, մենք ուզում ենք անել հակառակը: Երևի վատ կամ լավ պիես չկա: Կա լավ խաղացող և վատ խաղացող, լավ ռեժիսոր և վատ ռեժիսոր»,- այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի՝ մենք պետք է բարեփոխումներն անենք այնքանով, որ, իրոք, մասնագետները հավաքվեն տեսնեն՝ ո՞ր օրենսդրական հոդվածը չի իրագործվում հենց վատ սահմանադրական ձևակերպման պատճառով:
Ավտոշարասյան ճանապարհին խնդիրներ չեն ծագել:
Այսօր «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ:
Պարսից ծոց է ուղարկվել ամերիկյան Bataan բազմանշանակ դեսանտանավը, որի վրա գտնվում է հազար ծովային հետևակային:
«Կարող եմ և բացասական, և դրական կողմներն ասել, բայց ասեմ, որ դա Ոստիկանության համար հրաշալի վիճակ է, որպեսզի Ոստիկանությունը ձերբազատվի քննություն, նախաքննություն, այդ ընթացքի կոնֆլիկտներից, որովհետև շատ ժամանակ շատ թերություններ, որ տեղի են ունենում, որ ասում են՝ նստած տեղդ դա կպնում է քեզ»:
Այս պահին եկեք համարենք, որ մենք այս լավ միջավայրում հայտարարեցինք, ազդարարեցինք մի կարևոր ծրագրի սկիզբ, և գոնե այս պահին այս դահլիճում մի քանիսը, ովքեր ծանոթ են ծրագրին, վստահ են, որ մի քանի տարի հետո այն լինելու է արդեն իրականացված որոշ մասով և արդեն իր օգուտն է բերելու մեր կրթական համակարգին:
Քերին իր երկօրյա եգիպտական այցի շրջանակներում հանդիպելու է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, ինչպես նաև Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ու Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ:
Մենք տարբեր ճամբարներում ենք, սակայն մեզ միավորում են հանուն փոփոխությունների բարեփոխումները:
«Աստված չտա, որ որևիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ՝ սեփական փառասիրության կամ ես չգիտեմ հարստությունների, ես չգիտեմ՝ ինչ անվանումներ կտաք, ռևանշիզմի և այլնի համար»,- ասում է Վ. Գասպարյանը:
Ես չեմ նշանակել: Դա ուսանողներն են որոշում, թե իրենց հարցերով ով լինի ուսխորհրդի նախագահը, ով՝ պրոռեկտորը: Էնպես որ՝ դա մենակ ռեկտորի խնդիրը չէ: Իսկ Սևակ Խաչատրյանի մասին ես նրա աշխատանքային գործունեությունից հետո կասեմ նշանակումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գնահատել կատարած աշխատանքով, ոչ թե մեկ անգամ տեղի ունեցած միջադեպով:
«Ախր ապուշ տեղեկություններ են տարածում, ես հիմա մի տեղում նստած եմ ու որևէ նման տեղեկություն չգիտեմ։ Առաջին անգամ ձեզանից եմ նման ինֆորմացիա լսում։ Ուղղակի մարդիկ անիմաստ տեղեկություններ են տարածում, որն իրականության հետ որևէ կապ չունի»։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետության ողջ տարածքում աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել:
Թիվ N զորամասի հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով:
«Եթե մարդ շտկվող է, կշտկվի՝ մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում: Եթե մարդ շտկվող չի, չի շտկվի 10 տարում, 20 տարում: Այնպես որ՝ ես այդ պատիժներին մի քիչ փիլիոսոփայորեն եմ մոտենում, կարծում եմ, որ այդպես չի լինի»,- ասում է նա:
Ոչ թե քառյակի կողքին ենք, այլ ժողովրդի։ Ուղղակի մենք հայտարարել ենք, որ քառյակը ժամկետ է տվել իշխանություններին, որպեսզի ուշքի ղան, խելքի գան ու կանգնեն ժողովրդի կողքին։ Մենք էդ ժամկետի տերն ենք։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: