
Պորոշենկոն հաջորդ շաբաթ ելույթ կունենա Կանադայի խորհրդարանում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաջորդ շաբաթ կայցելի Կանադա: Այս մասին երեկ Տորոնտոյում ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը.
«Մեծ պատիվ է նախագահ Պորոշենկոյին Կանադա հրավիրելը: Մենք նախկինի նման ամուր աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին և ձգտում են օգնել նրա կառավարությանը՝ ստեղծելու համար դեմոկրատական, անկախ, ագրեսորներից ազատ ու բարգավաճող եվրոպական երկիր»:
Կանադայի կառավարության մամլո ծառայությունը հայտնել է, որ Պորոշենկոն Օտտավա կժամանի սեպտեմբերի 17-ին: Պլանավորված է, որ Պորոշենկոն ելույթ կունենա Կանադայի խորհրդարանում: Սեպտեմբերի 18-ին էլ պլանավորված է Պորոշենկոյի ելույթն ԱՄՆ կոնգրեսում: