Վիրահատական միջամտությունների ժամանակ կիրառվող ընդհանուր անզգայացումը հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի արհեստականորեն առաջացրած արգելակման, ինչի արդյունքում էլ խախտվում է քնի ռեժիմը:
«Համայնքերի խոշորացումով պետության շահը մեկն է՝ կրճատել գյուղապետարաններում 3-4 աշխատատեղ: Բայց որ գյուղերը միացնեն իրար ու դարձնեն մեկ համայնք, կենտրոնը հեռու է լինելու: Մարդիկ մի փորք խնդրի համար, գումար պետք է ծախսեն, ճանապարհ կտրեն, հասնեն կենտրոն: Հեռու ու փոքր համայնքների համար շատ դժվար է լինելու, քանի որ հիմա ինչ խնդիր լինում է, անմիջապես դիմում են համայնքի ղեկավարին, բա հետո ու ՞մ են դիմելու»,-ասում է Սվարանցի գյուղապետը:
Ծանոթին սպանելուց հետո թաքնվել էր տան տանիքում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 6-րդ համաժողովը, որն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ և Տոբագոյի կենտրոնական բանկը, ֆինանսական ներգրավվածության համաշխարհային ասպարեզում նոր հաջողություններ է արձանագրել:
Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, այնուհետև իրեն ուղեկցողներին հրահանգել՝ ջնջել լրագրողի հեռախոսում եղած տեսանկարահանած կադրերը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Բյուրական-Ամբերդ ամրոց տանող ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել:
«Հայաստանում կուսակցությունները կամ մեկ անձի սեփականությունն են, կամ էլ սահմանափակ անձանց պատկանող փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց նպատակը գործող իշխանության հետ լծակների և բիզնես արտոնությունների շուրջ պարբերաբար ընթացող առևտուրն է: Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում ժողորդին ոտքի հանել, և որքան շատ մարդ մասնակցի նրանց ակցիաներին, այնքան ավելի մեծ պահանջներ կարելի է ներկայացնել գործող իշխանություններին: Հանրային ընդվզումն առաջնորդելու ունակությունը բարձրացնում է կուսակցությունների փայատերերի ակցիաներն ապագա սակարկությունների ժամանակ»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակում իրականացնողը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժած ընտանիքի հետ:
12-13-րդ դարերի նշանավոր Գոշավանք վանական համալիրի հրապարակում համալիրի պատմության մասին կույրերի համար նախատեսված, 5 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն գրառումներ կան
2014թ. սեպտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,299,149 դոլար 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,720,735 ԱՄՆ դոլար 408.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ:
«Այն ձկնաբուծարանները, որոնք չեն ուզում ներդրում անել, որպեսզի այդ ջուրը խնայողաբար օգտագործվի, այդ դեպքում իրենք պետք է փակեն իրենց մոտ: Եթե հորը փակվի, ձկնաբուծարանն էլ կփակվի: Այնպես որ, սա լուրջ խնդիր է: Ավելի շուտ ջուրը պետք է բազմաթիվ անգամներ օգտագործվի, և դրա հնարավորությունները կան, ուղղակի մի քիչ ներդրում պետք է անել»:
Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաներն ու աշխատակիցները շարունակում են սովորել ու ստեղծագործել շենքային անբավարար պայմաններում:
Մեր հարցին՝ ի՞նչ կարգավիճակով են Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանը հանդես գալու դատարանում բողոքների քննության ընթացքում, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքն այդ առումով լավ չի կանոնակարգում, թե ինչ դատավարական կարգավիճակով են հանդես գալու, բայց վճռաբեկ դատարանը ունի որոշում, որ եթե դատարանում քննվում են այս կարգի բողոքներ, ապա պետք է ներգրավվեն նաև այն անձինք, ում վերաբերյալ կարող է որոշում կայացվել: Տվյալ դեպքում որոշում կարող է կայացվել Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ: Հետևապես նրանց պետք է ներգրավվել»:
Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 408.02 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով։
«Նաիրիտի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը 168.am-ի հետ զրույցում «աբսուրդ» անվանեց գործարանի ղեկավարության աշխատավարձերի մասին տարածված լուրերը:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչները մեզ բողոքել են, որ քաղաքի խմելու ջրագծի ներքին ցանցը նորոգող «Սպիտակ-1» շինարարական կազմակերպությունը ջրագծերը նորոգելու,ջրաչափեր տեղադրելու համար քարուքանդ է արել քաղաքի փողոցները:
Սպիտակուցային սնունդը դրական է ազդում մարդու օրգանիզմի առողջության վրա: Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդը նվազեցնում է զարկերակային բարձր ճնշում ունենալու ռիսկերը:
Դանակահարությունից 18 օր անց հիվանդանոցում մահացել էր. հանցագործությունը կատարողին հայտնաբերեցին 7 տարի անց: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է:
Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեում գործող կիսակառույց սրճարանի տարածքում:
Երթեւեկության արգելումից հետո «շտապօգնության» մեքենան, որը խաչմերուկից հաշված չորրորդն էր, փաստորեն կանգնում է ընդամենը 26 վայրկյան: Հիվանդի հարազատն այդ ընթացքում, ինչպես պարզ երեւում է տեսանյութից, չի հասցնում անգամ վազել խաչմերուկի սկզբնամաս:
Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:
Եռյակի հուժկու հանրահավաքի մասին միտքը զվարճացնում է հանրապետական Վարդան Այվազյանին. «Դե, լավ,է…»
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը:
Մոսկվայում ձերբակալված արցախահայ գործարար Լևոն Հայրապետյանը մեկ-երկու ամսից ազատ կարձակվի:
Երվանդ Զախարյանը նշեց, որ գործարանի կուտակած 102 մլրդ դրամ պարտքից 62 մլրդը ԱՊՀ Միջպետական բանկին պարտքն է: 168.am-ի հարցին, թե որտեղի՞ց կամ ո՞վ պետք է մարի այդ պարտքը, Ե.Զախարյանը պատասխանեց, թե այդ հարցին կպատասխանի պարտքերի կառավարման մարմինը, որի ստեղծումից հետո գուցե ինքն էլ կարողանա պատասխանել: