
ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չտրամադրելը պարզապես կլինի անհարգալից բան. Պորոշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան արել է բավական շատ բան, որպեսզի ստանա ԵՄ-ին անդամակցելու հեռանկար: Պորոշենկոն կարծում է, որ այդ հարցում Ուկրաինային մերժելը կլինի պարզապես անհարգալից բան.
«Ուկրաինացիները հանձնել են իրենց կյանքի ամենաբարդ քննություններից մեկը՝ ԵՄ-ի անդամ դառնալու համար: Ուկրաինան երբեք նման աջակցություն չի վայելել Եվրոպայի ու աշխարհի կողմից: Եվ պարզապես անհարգալից կլինի մեզ անդամակցելու հեռանկար չտրամադրելը»: