Հիշեցնենք, որ թմրանյութերի իրացման համար դատապարտվել են Խաչատրյանի եղբայրն ու եղբորդիները:
Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում եւ այլ բազմակողմ ձեւաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման եւ զարգացման համար:
Մեծ Բրիտանիան անելու է իրենից կախված ամեն բան, որպեսզի բացահայտի մարդասպաններին ու նրանց հարկադրի կանգնել դատարանի առջև:
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:
Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները պատրաստվում են վաղը գործադուլ սկսել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ամբողջությամբ այրվել է «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34 ST 130 պետհամարանիշով ավտոմեքենան և «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 15 SO 323 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան հատվածը:
Քերին իր հերթին հայտարարել է, որ Եգիպտոսը բացառիկ կարևոր դեր է խաղում «Իսլամական պետության» գաղափարախոսությանը հակազդելու հարցում:
Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել:
Իսլամականները համացանցում տեղադրել էին Հեյնսի սպանության ձայնագրությունը:
Պարզվել է, որ 1941 թ. ծնված Ն. Ա.-ն մոտ 35 մետր ընկել է ձորը: Հրշեջ-փրկարարները տուժածին դուրս են բերել ձորից, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք մեր ընկերոջը եւ արտահայտենք մեր բողոքը, ասենք, որ դեմ ենք ամեն տեսակի անարդարություններին, դեմ ենք, որ Շահեն Հարությունյանը ազատազրկվի 5 տարով:
Յուրաքանչյուր հոլովակ ամփոփվում է այն եզրահանգմամբ, որ Apple –ի նոր սմարթֆոնները Samsung Galaxy-ի ընդօրինակումն են եւ անգամ վերջինիս զիջում են իրենց հնարավորություններով:
facte.ru կայքը հրապարակել է տարբեր օրգանների համար ամենաօգտակար մթերքների ցանկը:
Թեև անցած տարվա առաջին ամիսների համեմատ այս տարի նույն ժամանակաշրջանում օդային ուղևորափոխադրումների բացասական սալդոն ավելի փոքր էր լինում, սակայն օգոստոսի դրությամբ այն գերազանցել է անցած տարվա ցուցանիշը:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը սեպտեմբերի 12-ին «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո:
«Ագահություն, անհամբերություն, իշխանության հասնելու մոլուցք. սրանք են ընկած պատերազմի սկսման հիմքում, եւ հաճախ դա քողարկվում է գաղափարախոսությամբ»,-նկատել է նա:
«Եթե հոկտեմբեր-նոյեմբերին անդամակցենք, հետո դիմենք ԱՀԿ, այնտեղ գործընթացը բավականին երկար է ու, եթե որևէ մեկը փետրվարին ապրանք է մատակարարում, պետք է 3 անգամ ավելի մաքսատուրք վճարի՞: Ի՞նչ, պետք է համոզե՞ն «գեղական» կարգով»,- նկատում է նա:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու:
«Տղային ասել են՝ ո ՞վ գիտի՝ ինչ է դառնալու, օջախի տեր է՝ թոռնատեր ծոռնատեր: Ով հինգ -վեց աղջիկ է բերել, ճարը կտրած ազատվել են նրանից: Աղջկան պահելը դժվար էր: Էն թվերին պակաս – պռատ են եղել, ոչ ուտելիքն են հասցրել, ոչ հագնելիքը. ապրելը դժվար է եղել»:
Կանանց կողոպտողը խոստովանեց նաև հին մեղքերը:
«Ամենամեծ հայաթափությունը սա է: Գյուղացին իր հողը ինչու պետք է թողնի` օտար երկիր գնա: Սերժը չի՞ կարողանում էս հարցին լուծում տալ: Հազիվ իրանց գրպանները դնեն: Քոչարյանն եկավ, որ մեզ պահի, մեր երկիրը ղեկավարի. 10 տարի աշխատեց, տղեն 7 մլրդ-ի տեր դարձավ: Հենա` ասա խոպան էր եկել: Մի հատ գյուղացու տուն մտեք, իր ապրելակերպը նայեք, 18 հազար դոլարի պարտք ունեմ»:
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Լիտվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԱՄՆ դեսպանատան ավելի քան 20 աշխատակիցներ մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից կազմակերպված «Կառուցում են դեսպանները» միջոցառմանը՝ օգնելով շուրջ 26 տարի վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կառուցել իրենց տները:
Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար» և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։
Մաքսային սակագների մասով ստանձնած պարտավորությունների փոփոխման վերաբերյալ բանակցությունների հայտն Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հայաստանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ մտնելով ԵՏՄ, ՀՀ-ն փոխելու է իր մաքսային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով ընդհանուր քաղաքական գծին: Այս պարագայում, Մինասյանի խոսքով, ՀՀ-ն գնալու է բանակցությունների ԱՀԿ անդամների հետ:
Դանակահարել է նախկին կնոջը, վերջինիս մորը և ազգականին:
այ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:
Լեւոն Զուրաբյանը ասել էր, որ վերջին քառօրյայի ընթացքում ընդդիմությունը ջախջախել է ՀՀԿ-ին, համաձա՞յն եք դրա հետ՝ Համլետ Հարությունյանը պատասխանել է. «Ախր ո՞վ է Լեւոն Զուրաբյանը, որ ես պետք է պատասխանեմ: Ինչի՞ն է ջարդրտել, ի՞նչ են արել, որ ջարդել են: Այդ ո՞ր օրենքի նախագիծն է ընդդիմությունը տապալել, ընդամենը ելույթ էին ունենում, ստանում համարժեք պատասխան»:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Միքայել Մելքումյանի խոսքով` ԵՏՄ-ում գերիշխողը Ռուսաստանն է, և եթե Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանը պետք է միանա, ուրեմն անդամակցության հարցը սկզբունքորեն լուծված է: