Բաժիններ՝

Օլանդը ցանկանում է կազմակերպել Պուտին-Պորոշենկո հանդիպում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել մոտ ապագայում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև նոր հանդիպման կայացմանը:

Օլանդը կարծում է, որ այդ հանդիպումը կամրապնդի նախորդ շաբաթ ձեռք բերված հրադադարը Դոնբասում: Այս մասին Օլանդի ու Պորոշենկոյի միջև հեռախոսազրույցի արդյունքներով հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Օլանդը պատրաստ է Ռուսաստանի ու Ուկրաինայի նոր նախագահների հանդիպումը շուտափույթ կազմակերպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին:

Այս տարվա մայիսին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրված Պորոշենկոն արդեն երկու անգամ հանդիպել է Պուտինի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունցել հունիսին, Նորմանդիայում, իսկ երկրորդը՝ օգոստոսին, Մինսկում, ուր նրանք առաջին անգամ հանդիպեցին տետ-ա-տետ ձևաչափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս