Դատապարտյալն իր «դրսի» ընկերների աջակցությամբ ՔԿՀ է բերել մի քանի միլիոն դրամ ընդհանուր արժեք ունեցող բջջային հեռախոսներ և բաժանել դատապարտյալներին։ Սակայն, չհասցնելով գումարները ստանալ և ոչ մեկից, դատապարտյալն իմացել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։
Սվաղից ու պիգմենտներից վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը պարզելու համար լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն Իտալիայում:
ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքն իր հարակից առևտրային տաղավարներով մի շարք խնդիրներ ունի: Հակասանիտարական վիճակը, գնային տատանումները և առկա այլ բացթողումները լուծում են պահանջում:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել-Տիգրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 08.30-ի սահմաններում Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրման հետ կապված` ելույթի մեջ ուղղակիորեն շեշտվեց, որ մարդկային բազմաթիվ զոհերի հանգեցնող հրադադարի հաճախացած խախտումները և պատերազմի հետևողական նախապատրաստությունը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ գնահատականը չի ստանում, անուղղակիորեն նպաստելով ամենաթողության և ագրեսիվության բորբոքմանը:
Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։ Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փորձաքննության եզրակացության մեջ կա «պատահարի հանգամանքներ» գլուխը և հետաքրքրվեց, թե այդ մասում ի՞նչն է նկարագրվում՝ քննիչի որոշման մեջ նկարագարված փաստական հանգամանքնե՞րը, թե՞ փորձագետների կողմից, նրանց նախաձեռնությամբ պարզված հանգամանքները:
Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը:
«Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որևէ խտրականություն »,- շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ և հսկողություն իրականացնել դրանց հետևելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Տիկին Լիչը մասնակցել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետների հետ ամերիկա-բրիտանական փորձագիտական խորհրդատվական խմբի անցկացրած խորհրդակցությունների արդյունքների ամփոփմանը:
Ուսումնական տարին Շնող գյուղի միջնակարգ դպրոցում սկսել են բնականոն հունով:
Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:
«Լևոն Տեր- Պետրոսյանն 1995 թվականին ընդունել էր խայտառակ Սահմանադրություն, գրված էր միայն իր համար, ինքը կարող էր քնից զարթներ ու պառլամենտ արձակել, պառլամենտը ոչ մի իրավասություն չուներ, ու այդ Սահմանադրության դեմ ԱԻՄ-ն ընդվզեց ու նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ: Հիմա սրանք ընդվզում են 2005 թվականին ընդունված Սահմանադրության դեմ: Ո՞ւմ դեմ են իրենք ընդվզում: Ո՞վ է ընդունել 2005 թվականի Սահմանադրությունը: Այս հարցը ոչ ոք չի տալիս: Ես էլ չէի տալիս մինչև երեկ, երբ երևի աղոթքների շնորհիվ լույս իջավ ինձ վրա»:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին:
Երեւանի «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկային հարող տարածքում, սեպտեմբերի 11-ին, կեսգիշերին մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
«Սերժ Սարգսյան և նրա կամակատարներ, դուք իրավունք չունեք սեպտեմբերի 21-ը նշեք որպես տոն, դուք իրավունք չունեք ձեր շուրթերը բացեք սեպտեմբերի 21-ին, դուք պետք է մկան ծակը 1000 թումանով գնեք ու թաքնվեք այնտեղ: Դուք այդ օրը պետք է պապանձվեք, որովհետև դեմ եք գնացել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հայ ժողովրդի՝ բռնատիրական Ռուսաստանից հեռանալու որոշմանը»:
Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն: ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
Ալավերդու համար 1 ԲՇՏ-ում արդեն երկու ամիս է՝ աշխատում են առանց պետի:
Սեպտեմբերի 12-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին: Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0): Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ռուսաստանը նոյեմբերի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ուկրաինայից ապրանքների ներկրման նկատմամբ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանամերձ Բերդավանի բնակիչները հաճախ են անհանգստանում ՝ տեսնելով գյուղ մտնող շտապ օգնության մեքենան: Բերդավանի 33-ամյա բնակչուհի Նազելի Աթոյանը սեպտեմբերի 11-ին հերթական անգամ ինքն իրեն վնասել է՝ կտրելով ձեռքի դաստակը:
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն իր հերթին այսօր կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին ներկայացրեց ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվեցին նաեւ ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր:
Խոսքը գնում է Զևս մականվամբ գերմանական դոգի մասին:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել «Նաիրի» հյուրանոցի բնակիչ (հատկացված է փախստականների բնակության համար) Գ. Հ.-ն (ծնվ. 1953թ.):
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝: