
Ի՞նչ էր անում Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ երեկվա նիստում

«Ես ցավում եմ, որ լրագրողները նկատում են, մենք չենք նկատում Սուրիկ Խաչատրյանին: Երևի լրագրողների աչքը սուր է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժաամնակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ էր անում Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ երեկվա նիստում:
Նա նշեց, որ երեկ 2 նիստ է եղել՝ ՀՀԿ խորհրդի և Գործադիր մարմնի, առաջինում քննարկվել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, իսկ երկրորդ նիստին՝ առանց հրավերի ոչ մի կողմնակի անձ չի կարող ներկա գտնվել:
«Ես նույնիսկ չեմ տեսել նրան, որ բարևեմ: Նման հարց բացարձակապես չի քննարկվել Գործադիր մարմնի նիստում»,- ասաց Վ.Բաղդասարյանը: