«Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր դեռ փոփոխությունների փաթեթը չտեսած, պաշտպանում են այն»

«Դուք բազմիցս համոզվել եք, որ Գագիկ Ծառուկյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Մեր գործընկերների տարակարծությունը անհասկանալի է: Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր դեռ փոփոխությունների փաթեթը չտեսած, պաշտպանում են այն»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն միտումնավոր և հաշվարկված կերպով չի մտնում քննարկումների մեջ. «Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան՝ արտագաղթ, գործազրկություն, թիվ մեկ խնդիրը՝ հավատի դեֆիցիտը: Արդյոք դրա ժամանա՞կն է: Ցանկացած լավ գաղափար պետք է կիրառել ճիշտ ժամանակին»:

Ն.Զոհրաբյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները բացարձակապես անհրաժեշտ չեն, որպեսզի հնարավոր լինի անցնել համամասնական ընտրակարգի, ավելացնել ընդդիմության լիազորությունները և տալ վերահսկողական լծակներ, իրական հակակշիռ լինի իշխանական թևերի միջև, երկիրը կրիմինալիզացիայի մեջ խրված չլինի:

«Եկեք դեմագոգիայով չզբաղվենք»,- կոչ արեց պատգամավորը՝ հարցադրում անելով, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ կառավարությունը խորհրդարանական մոդելի դեպքում բոլոր այսօրվա խնդիրները լուծվելու են:

Ն.Զոհրաբյանի խոսքով՝ թիվ մեկ խնդիրը երկրի մայր օրենքն իրագործելն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930