Խոնավ կոշիկները չի կարելի չորացնել ջեռուցիչի մոտ: Նախ պետք է կեղտոտ կոշիկները լվանալ սառը ջրով (բայց ոչ կաշվե կոշիկները), հետո մեջը մտցնել ճմրթված թերթ: Մի քանի ժամ հետո թերթը կներծծի ավելորդ խոնավությունը:
«Հայաստանն էլ այստեղ ինչ-որ չափով կարող է օգտվել: Պատահական չէ, որ ՀՀ կառավարության վերջին նիստում արտահանումից եկած գերավճարների գծով 4-րդ եռամսյակի 3 մլրդը տեղափոխեցին 3-րդ եռամսյակ: Այսինքն՝ որոշակի աշխուժացում, այլընտրանքային խողովակներ փորձումեն աշխատացնել:
Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ձայնը պետք է լսելի լինի: Այդ պատճառով էլ համանախագահները պարբերաբար մեկնում են այնտեղ եւ հանդիպում դե ֆակտո իշխանությունների հետ: Մենք կշանունակենք դա:
«Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար մենք պետք է Ֆրանսիայում լինենք արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին»:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 408.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով։
Ա. Սարգսյանը նկատեց, որ Հ. Աբրահամյանն ասում է՝ ինքը պայքարելու է ստվերի դեմ. «Շատ լավ ցանկություն է, և ես ուզում եմ հավատալ, որ ինքը անկեղծ ուզում է դրա դեմ պայքարել, բայց այս պայմաններում, որը ես անվանել եմ «ախպերություն», հնարավոր չէ ստվերի դեմ իրական պայքար մղել, որովհետև ստվերը վերջիվերջո միայն նա չէ, որ չի հարկավորում այդ արտադրանքի մի մասը, կա ավելի մեծ ծավալ, որը արտահանվում է երկրից, և այնտեղ ստացվում է մեծ շահույթ»:
«Երբ ես առաջին անգամ էի գնում Թեքալի, չէի պատկերացնում, թե ոնց կարելի է ադրբեջանցու հետ նստել նույն սեղանի շուրջ, նրա հետ զրուցել, բանակցել, գալ ընդհանուր հայտարարի, ընդհանրապես՝ նրա երեսին նայել: Բայց ոչ միայն զրուցեցինք, եկանք ընդհանուր հայտարարի, նաեւ բաժակ բարձրացրինք եւ խմեցինք մեր ազգերի կենացը»:
«Հնարավոր չէ բուհում ամեն ինչ սովորեցնել, իսկ սովորացրածն էլ արագ հնանում է, ուստի մոտեցումները պետք է փոխել: Ուսանողի մեջ պետք է դաստիարակենք ինքնակրթվելու կարողություն: Բուհերում կաղում է նաև ուսանողների ներգրավվածությունը հետազոտական պրոցեսներում»,- ասաց Թոփչյանը:
Վրաստանի տնտեսությունն այս տարի ավելի քան 2 անգամ ավելի արագ է աճում, քան Հայաստանի տնտեսությունը: Դա է վկայում պաշտոնական վիճակագրությունը:
Ոստիկանության աշխատակիցները խոհանոցի հատակին հայտնաբերել են Կ.Մ.-ի (ծնվ.1940թ.) դին, իսկ բնակարանի խոհանոցում՝ գազօջախին, ծխացել է կերակուր:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0872 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0888 տոկոս:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։
Հագվի գյուղը շուտով բարեկարգ ճանապարհներ կունենա: Բնապահպանական սուբվենցիաներից տրվող գումարի մի մասն այս տարի ուղղվել է այդ նպատակին:
Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294166) պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը:
Բացօթյա առևտուրն այն միջոցն է, որով որոշ մարդիկ օրվա հացի խնդիրն են լուծում: Առևտրի այս տեսակը սահմանված է օրենքով, ունի հատուկ պահանջներ, որոնց չբավարարելու դեպքում առևտրականը ենթարկվում է պատասխանատվության:
Սեպտեմբերի 16 ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստը: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան միավորում է 135 անդամ կազմակերպություն աշխարհի 117 երկրներից:
«Էդ կրակոցների տակ հասանք մինչև Իզվարինա, էնտեղից ընտանիքիս ոտքով դուրս եմ հանել, հետո տաքսով ուղարկել եմ դեպի Ռոստով, հարազատներս դիմավորել են, ուղարկել Հայաստան։ Ես մնացել էի այնտեղ, որովհետև առողջական խնդիրներ ունեի. անցնում եմ դիալիզ պրոցեդուրան, օրումեջ ես պետք է լինեմ հիվանդանոցում։ Հետո սկսեցին արդեն գրադով խփել, ու էլ հնարավոր չէր մնալ, արդեն էդ ժամանակ ես էլ որոշեցի դուրս գալ»:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի և խորհրդի անդամների հետ: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ և արգասաբեր աշխատանքի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը: […]
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Գյումրի-2» ենթակայանը վերակառուցվել է և վերազինվել գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջև ստորագրված պայմանագրի համաձայն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Դանիայի տարածքային այդ հավակնությունները տարածվում են Կանադայի շահերի գոտու վրա:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:
Այլ կերպ ասած՝ թերսնման խնդիր ունի մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը:
Որքան շատ լինեն նման հրապարակային քննարկումները, որտեղ ի ցույց կդրվի իշխանության սահմանադրական բարեփոխումների իրականացման ցանկությունը՝ մի կողմից, և ընդդիմության՝ այդ բարեփոխումներին դեմ լինելու վճռականությունը, այնքան ավելի լավ իշխանության համար:
Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, առանց գործարանային համարի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ:
Վաղը ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի կունենա քառյակի հերթական հավաքը: Օրակարգում երկու հարց է`առաջիկա հանրահավաքի հրավիրման օրվա հստակեցում և մարզային այցելությունների ժամանակացույցի հաստատում:
Դա իրականացվել է գեղարվեստական մարմնամարզության գծով օլիմպիական չեմպինուհու իսկ ցանկությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ սեպտեմբերիի 16-ին, Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով ժամը 20:00-ից դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.