արդու ձայնը ստեղծվում է կոկորդի ներքևի հատվածում, երբ թոքերից դուրս եկած օդն անցնում է ձայնալարերի միջով: Այդ ձայները լեզվի և շուրթերի միջոցով վերածվում են անհրաժեշտ բառերի: Այդ բառերն էլ հասնում են մարդկանց ականջներին:
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն` Սամվել Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու և խուլիգանության համար, իսկ նրա 2 ընկերներին` խուլիգանության համար:
Կինը՝ բազրիքից կախ և անեության թմբիրում ճախրող: ՀՀ ոստիկանությունը Ն. Առուստամյանի բնակարանից 5 կգ թմրանյութ է հայտնաբերել: Կինը ափսոսանքով էր այն փոխանցում ոստիկաններին՝ ասելով. «Ժողովուրդ, ափսոս ա, չթափեք, մեկ էլ՝ մի քիչ ինձ կթողնեք»:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Աշտարակ-Բյուրական հատվածի 10 կմ-ում «ԶԻԼ» մակնիշի 15 ԼՏ 360 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` Մ. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել Ղազախստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Արայիկ Ա.-ին:
Երկու իրանցիներ որոշել են խաբել իրենց հայրենակիցներին և Եվրոպա տանելու փոխարեն՝ բերել են Հայաստան ու 86 354 800 դրամ գումար վաստակել:
Սեպտեմբերի 3-ին Արտաշատի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց տան դիմաց գտնվող սեփականաշնորհված հողամասից գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
ՀՀԿ ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ խորհրդի նիստերի ընթացքում այսօր չի քննարկվել Սյունիքի մարզպետի հարցը: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շիրակի մարզի գյուղերից մեկում է գտնվում պղնձյա հին իրերի ամենահարուստ հավաքածուն:
«Կարծում եմ, իհարկե, բոլորիս համար ցանկալի կլիներ շատ հստակ ամրագրված տեսնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքը: Քանի որ մենք սեղանին ունենք տարիներ շարունակ բանակցված «մադրիդյան» առաջարկներ, և Հայաստանն էլ ո´չ ՆԱՏՕ-ի անդամ է, ո´չ էլ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր երկիր, ուստի ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ոչ միայն նախագահի մակարդակով Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, այլ ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի` միջազգային հանրության համար անհասկանալի քայլերը պայմանավորեցին հռչակագրի այն տեսքը, ինչ ունենք»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Բերդ քաղաքի ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամ Ա.-ն:
Չեմպենը, հասկանալով է մոտեցել այս որոշմանը՝ ընդունելով, որ իր հանցագործությամբ ամբողջ աշխարհում բնակվող բազմաթիվ մարդկանց ցավ է պատճառել: Նրա խոսքով՝ «The Beatles» խմբի երկրպագուները մինչ այժմ իրեն անեծքներով լի նամակներ են ուղարկում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի Ջավիդ Մամեդովը Տերտերի շրջանի պետավտոտեսչության պետի տեղակալ Սամիր Մամեդովի որդին է:
«Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ասել է Ս. Սարգսյանը:
«Դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը»:
Դանակահարություն՝ 150 դրամ պարտքի վերհուշից: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շարուրի փողոցի թիվ 5/5 շենքի բակում ինքնաբերաբար հետընթաց շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին:
Այսօր ՀՀԿ գրասենյակի մոտ Yerkir.am-ի հարցին, եթե առաջարկեն պաշտոն, կհամաձանե՞ք, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Խի՞ չեմ ցանկանա որ»: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե այդ դեպքում Սյունիքի մարզը կրկին կհայտնվի վախի մթնոլորտում, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է` «Բա դու չե՞ս վախենում»:
Սեպտեմբերի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Սեդա Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց կուսակցության խորհրդի նիստը: 168.am-ի տեղեկություններով՝ նիստում որոշվելու է նաև Սյունիքի մարզպետի հարցը:
Անցած տարի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշման հայտարարությունը դեռ ոչ մի ազդեցություն չի թողել միգրացիոն երևույթների վրա: Այս մասին 168.am-ին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Անդրադառնալով ռեադմիսիայի վերջին դեպքերից մեկին, երբ Ֆրանսիայից հայ ընտանիքի հետ էին ուղարկել, ծառայության պետի տեղակալը նշեց, որ զարմանալի է, որ Ֆրանսիայում նման կոշտ քայլի են դիմել, հատկապես ընտանիքում փոքրահասակ երեխաների առկայության պարագայում, բայց մենք ամբողջությամբ չգիտենք դեպքի մանրամասները: Նա նկատեց, որ Ֆրանսիայից ծայրահեղ դեպքում են նման կերպ արտաքսում՝ օրենք խախտելու, հանցագործությանը մեղսակից լինելու դեպքում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խարդախության համար առաջադրված 2 քրեական գործեր կքննվեն Երևանի 2 տարբեր դատարաններում:
Հայկական տաղավարի տարածքը գտնվում է «ВДНХ»-ի մետրոյի կայարանի մոտակայքում, ինչը կապահովի տոնավաճառի բարձր հաճախելիությունը, քանի որ կոմերցիոն տեսակետից համարվում է ամենագրավիչ տեղերից մեկը: Տոնավաճառն ուղեկցվելու է հայկական համերգային ծրագրերով և մշակութային այլ միջոցառումներով:
Ժամը 13:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ, 21-ամյա Արկադի Մանուկյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 31 ՏԼ 035 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Նարդոսի փողոցի բնակիչ, 58-ամյա Նորայր Աթյանի վարած Վազ 2106 մակնիշի 63 ՍՍ 454 համարանիշի ավտոմեքենային:
Մարդը նախ պետք է պահի իր հոգում գտնվող պատվիրանները: Երբ կնդունենք և լիովին կգիտակցենք, որ ամեն ինչ, այդ թվում և մենք, ընդամենը պատրանք ենք Աստծո առաջ, Աստվածաշնչյան ճիշտ ճանապարհը կլինի միակ ցանկալի որոշումը և մեղսաբեր գայթակղությունները կդառնան ծիծաղելի:
Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր և, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Սառցե դույլ» ակցիայից հետո, մեկ շաբաթ առաջ մեկ այլ՝ ծխելը թողնելու ակցիա է սկսել: Նախարարն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով նաև, որ օրական ծխում էր 3 տուփ սիգարետ, շաբաթական, մոտ 420 գլանակ: Աշոտյանը նաև հաշվարկել է, որ սիգարետ ծխելն իր վրա նստել է ամսական 100 դոլար, քանի որ ծխել է տուփը 500 դրամ արժեցող սիգարետներ: