Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
«Եթե մինչ այդ վերջին ակորդը եղել էր Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումը, և Ռուսաստանը պնդել էր, որ ինքը պիտի լինի բանակցող, միջնորդ, ոչ թե Մինսկի խումբը, ապա այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ վերականգնվեց ստատուսը: Եվ ավելին` այդ գագաթաժողովին մասնակցում էին երկու համանախագահող երկրները, բայց ոչ Ռուսաստանը, և այդ առումով, իհարկե, Ռուսաստանի դիրքերը թուլացան, ինչը մեր դիվանագիտության համար շատ կարևոր է»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Ջրագծի ներքին ցանցում նորոգում կատարելու, ջրաչափերի արկղեր տեղադրելու համար փողոցների ծածկը քանդվել է: Մի տեղ ավտոմեքենան ջարդել է ջրաչափի կապույտ արկղը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook-յան մի շարք օգտատերերի խնդրանքով ներկայացրել է 10 հետաքրքիր գրքերը, որոնք տպավորել են իրեն, տվել են դատողությունների և վերլուծության նյութ, հարստացրել են կարևոր ինֆորմացիայով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը փոփոխության է ենթարկվելու: Մինչ այսօր գործող 70 դրամ ուղեվարձը վերանայվել է եւ սահմանվել նոր ուղեվարձ՝ 100 դրամ:
«Մենք նույն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Եվ քննարկելն ավելի լավ է, քան` չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծվում: Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու»:
Առյուծագու ազդեցությունը նման է կատվախոտին, սակայն ավելի օգտակար է նևրոզի դեպքում։ Առյուծագին մեծ կիրառում ունի և ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում.
Gurze-2-ը հանդիսանում է Gurze-ի կատարելագործված տարբերակը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 05.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մոսկվիչ», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաստանը ոչ թե խորհրդարանական հանրապետություն է, այլ՝ կիսանախագահական հանրապետություն:
Իսլամականներն օգոստոսի 28-ին Գոլանի բարձունքներում առևանգել էին Ֆիջիից ժամանած 45 խաղաղապահի:
«Հիմա ամեն ինչ անելու է, որպեսզի վերադառնա մարզպետի պաշտոնին։ Իրականում մարդիկ սկսեցին ազատ շունչ քաշել, և դա միայն իմ կարծիքը չէ, այստեղ շատերն են այդ տեսակին և մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, գտնում են, որ սյունեցին՝ գորիսեցին իրավունք ունի ազատ շունչ քաշելու, իրավունք ունի ազատության։ Բայց մեր երկրում որևէ բանի վրա այլևս զարմանալ չի կարելի ու չեմ էլ բացառում, որ նման քայլ կանի այս իշխող պարագլուխը և Սուրիկ Խաչատրյանին նորից այդ պաշտոնին կնշանակի»։
«Հասկանո՞ւմ եք, ոչ թե մենք ենք գնում, Հայաստանն է գնում, այլ գնում է ՀՀ նախագահը, իսկ ՀՀ նախագահը չի կարող Պուտինին ասել «ոչ»: Խնդիրը հենց դա է: Դա մեր որոշումը չէ´, մե´նք չենք հանրաքվեով կամ ազատ, արդար ձևով ընտրված իշխանությունների միջոցով կայացրել այդ որոշումը: Որոշումը նախորդ տարի` սեպտեմբերի 3-ին, կայացրել է Վլադիմիր Պուտինը, ինչի մասին բարձրաձայնել է Հայաստանի գործող նախագահը, իսկ գործող նախագահը չի կարող Պուտինին ասել «ոչ», եթե անգամ դա հարվածում է Հայաստանի տնտեսությանը»,- ասում է Արմեն Բադալյանը:
168.am-ի հարցին՝ կարո՞ղ եք ստվերի կրճատման գնահատական տալ, փոխնախարարը պատասխանեց. «Մենք առհասարակ գնահատականներ չենք տալիս և կատարում ենք մեր առօրյա աշխատանքը, որը ստվերի կրճատմանն է նպատակուղղված»:
Ջոն Քերին Անկարայում քննարկելու է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի պայքարում Թուրքիայի դերակատարության հարցը:
14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման միջոցով:
Գ.Սահակյանը նկատեց, որ ինքը ելույթը կընդհատեր շատ խիստ ձևով. «Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա խոսա»: Նա որպես օրինակելի ընդդիմադիր օրինակ բերեց Արծվիկ Մինասյանին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը:
«Հիմա մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող դատական համակարգ, որը արդեն տասնյակից ավելի տարի աշխատում է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Բարեփոխումը հանուն բարեփոխության չպետք է կատարվի, բարեփոխումը պետք է որոշակի ռեալ, իրական նպատակներ հետապնդի, և այդ հաշվարկները պետք է լինեն ոչ թե վերացական, այլ՝ ուսումնասիրված, վերլուծված, գնահատված փաստերով»,- ի պատասխան ասաց Դավիթ Ավետիսյանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1986 թ ծնված Աննա Զ-ին:
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վիտալի Դանիելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ գործադրի մեկ այլ որոշմամբ՝ նոր ղեկավար է նշանակվել Կարեն Եղիշյանը:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:
Նախագահն ունի երկու շաբաթ, որպեսզի խորհրդարանին առաջարկի նոր վարչապետ:
Նախապատրաստված նյութերը ՀԿԳ քննության վարչությունում ստացվել են սեպտեմբերի 10-ին, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ը:
Համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր իրանա-պակիստանյան սահմանին մի շարք լուրջ միջադեպերի գրանցում, երբ զինյալների խումբը փորձել էր Պակիստանի կողմից ներթափանցել Իրան:
«Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործունեությունը, ես կխնդրեմ այդ հարցով դիմեք փաստաբանին, եթե ինքը գիտի՝ ինչո՞ւ չի իրավապահ մարմիններին հայտնում: Չէ՞ որ փաստաբանի գործառույթների համար մեկ խնդիրը իրավաբանների հետ, իրավական մարմինների հետ աշխատելն է: Ես չեմ կարծում, որ ինքը տեղը գիտի ու չի հայտնում, իսկ ոստիկանությունն այսօր տեղի հայտնաբերման հետ կապված այս պահին դեռևս տեղեկություններ չունի: Եվ խնդրում եմ, որ դա պետք չէ քաղաքականացնել, որովհետև Վալերի Օսիպյանի և մնացած բոլոր ոստիկանության աշխատակիցների մերձավորներն էլ կարող են հանցագործություն կատարել, որի պատասխանը նաև չկարողանա տալ հենց ինքը՝ ոստիկանը»,- ի պատասխան ասաց Աշոտ Կարապետյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում: