Ռուսաստանը չի դադարեցնի «Էյր Արմենիա» ավիաընկերության սպասարկումը

«Էյր Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ընկերության փակվելու մասին տարածված լուրերը` ներկայացնելով, թե ինչ է եղել իրականում. «Կային խնդիրներ վճարումների հետ կապված, որոնք հիմնականում կապված էին Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից կիրառվող սանկցիաների հետ: Որոշ ռուսական կազմակերպությունների բանկեր գտնվում էին սանկցիաների ներքո, այդիսկ պատճառով մենք բանակցեցինք «Ռոսգոս» կորպորացիայի հետ, որի արդյունքում եկանք համաձայնության, որ վճարումներն այսուհետ պետք է իրականացվեն ռուսական ռուբլիով: Մի քանի վճարում մեր կողմից իրականացվեց ռուսական ռուբլով և հաջորդ՝ 108 հազար դոլարին համարժեք ռուբլին, որը պետք է վճարվեր Ռուսաստանին՝ աերոնավիգացիոն ծախսերի համար, մեզ տեղեկացվեց, որ քանի SMP բանկը գտնվում է սանկցիաների ներքո, նույնիսկ ռուսական ռուբլով վճարել հնարավոր չէ:

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին սրա վերաբերյալ մենք տեղեկացրել ենք «Ռոսգոս» ընկերությանը՝ խնդրելով մեզ ներկայացնել այլ հաշվեհամար, որին կկարողանանք վճարումներն ուղարկել: Սեպտեմբերի 11-ին ստացել ենք պատասխան ընկերության գլխավոր տնօրենից, որ մեր ժամկետնանց պարտքը, որը կազմում է 405. 976 դոլարին համարժեք ռուբլի, կարող ենք վճարել ռուսական ՎՏԲ բանկին, որը չի գտնվում սանկցիաների ներքո: Մենք այդ վճարումները կիրականացնենք և չվերթներն անխափան կշարունակվեն»,- պարզաբանեց նա:

Արսեն Ավետիսյանի համար տարօրինակ էր «Ռոսգոս» ըմկերության կողմից այս խնդրի բարձրաձայնումը, որոնք իրենց պաշտոնական կայքում գրել էին, որ սեպտեմբերի 21-ից դադարեցվելու են «Էյր Արմենիա» ավիաըկերության թռիչքները դեպի Ռուսաստան՝ պարտքերի չմարման դեպքում, բայց խնդիրն այն է, որ այն ինչ-որ կարող է տեղի ունենալ 11 օր հետո արդեն հրապարակում են հիմա:

Նախորդ տարվա իրենց գործունեության ժամանակ էլ խնդիրներ են եղել և նա ենթադրեց , որ իրենց մրցակիցներին ձեռք չէր տալիս Արմավիայից հետո հայկական ավիաընկերության գործունեությունը. ««Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր կանոնավոր թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է իրականացներ օգոստոսի 18-ից: Մենք մեր նշանակումները՝ երթուղիների շահագործման, ստացել ենք դեռևս հունիս ամսին և մեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը նշված փաստաթղթերը Ռուսաստանի դեսպանատան միջոցով ուղղել է դեռևս հունիսին՝ Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարարությունում: Սակայն, չգիտես ինչու, կիրառվել է մաքսիմալ հնարավոր ժամկետը, այսինքն՝ տվյալ նշանակումները ստացել ենք 45 օր հետո, ինչը մեզ հնարավորություն չտվեց նախորդ տարի իրականացնել թռիչքներ օգոստոսի 18-ից, այլ մեր շահագործումներն սկսվեցին հոկտեմբերի 22-ից: Արդյոք սա պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, անկեղծ ասած՝ չգիտեմ, բայց, կարծում եմ, որ մեր մրցակիցներին այդքան էլ ձեռնտու չէր, որ մենք օգոստոսի 18-ին՝ բարձր սեզոնայնության ժամանակ սկսեինք իրականացնել թռիչքները»,-ասաց նա:

Կարդացեք նաև

Արսեն Ավետիսյանը նշեց նաև, որ Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում իրենք աշխատում ենք կանխավճարներով՝ թե նավթի լիցքավորման առումով, թե օդանավակայանային ծառայությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս