Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը:
«Ի՞նչ է, կարո՞ղ է մենք ենք ստիպում: Էնպիսի մի հատ դարբնոց է դարձել, որ այստեղից գնում են ավելի բարձր պաշտոնների, ավելի շատ վարձատրվող: Այնպես որ՝ որեւէ խնդիր չկա: Ճիշտն ասած, տարբեր տեսակի խոսակցություններ կան հիմա, բայց մի հավատացեք դրանց: Չեն ուզում աշխատել՝ դուրս են գալիս ու ստացվում է, որ քաղաքապետը մեղավոր է»:
Ուաշինկթընի մէջ քրիստոնէական համաժողովին մասնակցող Միջին Արեւելքի Մարոնի, Հայ, Ասորի, Յոյն Կաթոլիկ եւ Ասորի Կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերը, Սպիտակ Տան մէջ, շուրջ ժամ մը տեւող հանդիպում ունեցան Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Օպամային հետ: Հանդիպումին ներկայ էին, նախագահի ապահովական հարցերու խորհրդականը, ինչպէս նաեւ այլ խորհրդականներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, սպանության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Մեր տնտեսական հարաբերությունները զգալիորեն զարգացել են վերջին տարիներին:
Սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով: Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան:
Օդաչուներից մեկն անհետացել է:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ: Դատարանում հարցաքննվում էր գործով դատավտոտեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետներից մեկը: Տուժող Արթուր Հակոբյանը վրդովվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված գազի բալոնի վերաբերյալ հարցը:
«Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը:
Ո՛չ ՀՅԴ-ում, և ո՛չ էլ քառյակի անդամ մյուս երեք կուսակցություններում չի քննարկվում շատ ավելի կարևոր հարց. Ո՞րն է լինելու հանրահավաքի օրակարգը: Քառյակի անդամ բոլոր կուսակցություններում էլ կա դժգոհություն կառավարության գործողություններից, քանի որ քառյակի պահանջներից և ոչ մեկը չի կատարվել:
Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է աշխատանքային այցով երկրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Վ.Մախսուդյանը, հիշեցնենք, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել Սերժ Սարգսյանին, հայտարարել է, թե «Քոչարյանն իր թիմիով իր անելիքն արել, հեռացել է», իսկ «Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց էս երկիրը»:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահմեթ Օզալն ու Սեմրա Օզալը մեղադրվում են տնտեսական շահ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպություն հիմնելու մեջ:
Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը չի պնդում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոնի չի հավակնելու. «Այստեղ մի խնդիր կա՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը լինելու է կուսակցության առաջնորդ»։
Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի թվով 14 համայնքներում 2014 թվականի հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Դրանով իսկ 2011 թվականի մարտից ընթացող Սիրիական հակամարտության ողջ ընթացքում ԱՄՆ-ի հատկացրած օգնության ընդհանուր ծավալը կհասնի 2.9 միլիարդ դոլարի:
Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները արդեն մի քանի ժամ է, ինչ Լոռու մարզպետարանի շենքի դիմաց սպասում են էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին, ով երեկ աշխատակիցների հետ հեռախոսազրույցում առաջարկել էր կտրուկ քայլերի չդիմել ու խոստացել էր այսօր ժամը 13-14:00-ն ընկած ժամանակահատվածում գալ Վանաձոր ու տեղում զրուցել աշխատակիցների հետ:
Ողջունում ենք Իրանի ու Արևմուտքի միջև երկխոսության առաջխաղացման ուղղությամբ բազմակողմ ջանքերը:
Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումից եւ իրավական ուժ ստանալուց հետո: Մինչ օրս ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության է արժանացել Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ներկայացրած առաջարկների 85 տոկոսը: Իրավական դաշտի այս բարեփոխումները բիզնեսի եւ քաղաքացու ծախսերը տարեկան կտրվածքով խնայում են շուրջ 6.3մլդ դրամով:
Սեպտեմբերի 11-ին սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր։
Վլադիմիր Թեոդորի, Ձեր ընտանիքի եւ գործընկերների համար տոնական այս օրը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ եռանդ, որն ուղեկցել է Ձեզ ստեղծագործական կյանքում:
Այս մասին նշված է Սենատի հանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ են բացահայտվել: Օրերս էլ վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ` բեռնախցիկի հատակից բացահայտել են շուրջ 400կգ ավտոպահեստամասեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում:
Քաղաքական գործչի մեկնաբանությամբ` Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ կա` «կա´մ գոյություն ունեցող աշխարհի տրամաբանությամբ մի խմբակը փորձելու է մյուսի ձեռքից ինչ-որ բան խլել և տանել իր գիծը, կա´մ կլինի որակյալ ուրիշ բան»:
Դուշանբեում տեղի է ունեցել Իրանի ու Չինաստանի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Սի Ծինփինի հանդիպումը:
Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի որոշ տարածքներին կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը չի սպառնա Ուկրաինայի անկախությանը: