«Որտե՞ղ է գրված, որ 8 կամ 6 ժամ պետք է նստի դահլիճում». Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ականների՝ «խրամատները լքելու» մասին

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բուռն արձագանքեց լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀԿ-ում քննարկվե՞լ է, թե ինչու պատգամավորները չեն կատարում նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը և չեն մնում «խրամատներում»:

Բաղդասարյանը սկսեց բացատրել, որ պատգամավորի աշխատանքը կանոնակարգված չէ և նրանք պարտավոր չեն մշտապես դահլիճում գտնվել: «Որտե՞ղ է գրված, որ 8 կամ 6 ժամ պետք է նստի դահլիճում:

Ընդիդմությունից 1-2 հոգի են լինում, իսկ ՀՀԿ-ից՝ 20»,- ասաց նա՝ նշելով, որ օրինագծերի քննարկման ժամանակ ՀՀԿ-ականներն են ապահովում աշխուժություն:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահին տեղյակ պահվե՞լ է պատգամավորների աշխատանքի չկանոնակարգվածության մասին, Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ դա շատ «պարզունակ» բան է և բոլորը գիտեն այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930