
Քառյակի հանրահավաքի օրը կհայտարարվի սեպտեմբերի 17-ից հետո

Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական քառյակի նիստը, որի ժամանակ քննարկվել է իշխանությանը ներկայացված 12 կետերի կատարման ընթացքը և առաջիկա հանրահավաքի անկցացման հարցը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նիստից հետո տեղեկացրեց, որ 12 պահանջների կատարման շուրջ քառյակի անդամների մոտեցոմները համընկնում են, բայց քանի որ ֆորմալ առումով մինչև սեպտեմբերի 30-ը դեռ ժամանակ կա, քառյակի դիրքորոշումը կարտահայտվի ավելի ուշ:
Ինչ վերաբերում է համատեղ հանրահավաքին, Հակոբյանն ասաց, որ սեպտեմբերի 17-ին տեղի կունենա քառյակի անդամների հերթական հավաքը, որից հետո էլ կհայտարարվի հանրահավաքի անցկացման օրը: Որոշվել է, որ մինչև հանրահավաքի օրը քառյակի ներկայացուցիչները պետք է կազմակերպեն մարզային այցելություններ: