Օրվա ընթացքում սննդակարգում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:
2014 թ. օգոստոսի սկզբի դրությամբ` Ազգային հիփոթեքային հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվել է թվով 59 հիփոթեքային վարկ` 458 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Փորձագետները ուսումնասիրություն են կատարել, ինչի արդյունքում եկել են անսպասելի եզրակացության. բժիշկները, և մասնավորապես՝ վիրաբույժները ամենավատ վարորդներն են, անընդհատ դառնում են ՃՏՊ-ի մասնակից: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով Contract Hire and Leasing-ին, ըստ որի՝ դրա մասին են վկայում ապահովագրական գրառումները: Բժիշկները գրեթե 100 անգամ ավելի շատ են դիմել ապահովագրական ընկերություններ՝ գրասենյակային աշխատողների համեմատ:
«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է և կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու տներից բակում այրվում է գազի բալոն:
Արդյոք հնարավո՞ր է մոլորեցնել արագաչափ սարքերին, վարորդների մի մասը կարծում է, որ հնարավոր է. արագաչափ սարքերին մոտենալիս պետք է հնարավորինս մոտ գծով ընթանալ։
2014 թվականի համար Ալավերդի համայնքին հատկացված բնապահպանական սուբվենցիաները կազմում են 120 մլն դրամ: Այս գումարի 30 տոկոսն ուղղվել է առողջապահական ծրագրերի իրականացմանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Այս տարի խաղողի բերքահավաքը մոտ 10 օր շուտ կսկսվի, քանի որ տարին առաջ է ընկել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Տարին լավ է խաղողի համար, որակը լավ է, բայց քանակը սպասվող մոտ 30% ավելիի փոխարեն՝ 10%-ով շատ կլինի անցած տարվա համեմատ»,- ասաց Ա.Հարությունյանը:
Գյումրու գետնանցումները շարունակում են չշահագործվել լիարժեք: 88-ին հաջորդած տարիներին դրանք աստիճանաբար պատվել են աղբով և դարձել անանցանելի:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Նաիրիի բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանին: Փաստաբանը միջնորդեց նաև Նաիրիի բժշկական կենտրոնից պահանջել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության հիվանդանոցում առկա օրինակը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Վանաձորցիների համար նորություն չէ, որ քաղաքային տրանսպորտի ծառայության որակը ոչ միայն թերի է, այլեւ՝ առանց վերահսկողության:
ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները հերթական պոպուլիստական «ամբոխահաճո» օրենքի նախագիծն են ներկայացրել ԱԺ, որը կոչվում է՝ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելը»:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, մի ընկերությունից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1958 թ. ծնված Սամվել Մ.-ն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով մինչև վերջերս հայտնի էր իր քաղաքական ընդդիմադիր կեցվածքով և հեղափոխական խառնվածքով, թերևս, որոշել է իրեն ամբողջովին նվիրել բնապահպանությանը: Այսօր ԱԺ Բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովը, որի անդամ է տիկին Փոստանջյանը, քննարկեց նրա կողմից ներկայացված՝ «Սևանա լճի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական առաջարկը:
Համաձայն էլեկտրոնային մամուլում հրապարակված նյութի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում օգօստոսի 29-ին տեղի է ունեցել Պատմության և իրավագիտության ամբիոնի նիստ, որի ժամանակ նոր ուսումնական տարվա հետ կապված մի շարք հարցերից զատ քննարկվել է նաև պատմաբանասիրական ամբիոնի վարիչ Ելենա Վարդանյանի աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրը:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է. «Ռոբերտ Քոչարյանն առանց Հանրապետական կուսակցության որոշման, համաձայնության չի մտնի քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք Հանրապետական կուսակցության հետ չի հակադրվի»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստից հետո կողմերը՝ դատավորի գլխավորությամբ, մեկնեցին Եղվարդի ոստիկանությունում՝ տեղում զննելով վթարի արդյունքում ջարդված ավտոմեքենաները:
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Իրաքի, Սիրիայի ու Աֆղանստանի խնդիրներին:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամներից ոմանց կարծիքով՝ դրոշի գույների դասավորության փոփոխության անհրաժեշտություն կա, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ հիմնը պետք է լինի Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ:
«Կոկա-Կոլայի» ակտիվ բաղադրիչը օրտոֆոսֆորաթթուն է, որի рН-ը հավասար է 2,8-ի։ 4 օրվա ընթացքում այն կարող է քայքայել ձեր եղունգները։Մեքենայի ժանգոտված բամպերը մաքրելու համար խորհուրդ է տրվում այն սրբել «Կոկա-Կոլայով» թրջած ֆոլգայով։«Կոկա-Կոլան» հալեցնում է ավտոմեքենայի դիմապակու սառույցը: Լցրեք կոլան սառցակալած հատվածի վրա և սպասեք մի քանի րոպե: Քիչ հետո ապակին մաքրելը բավական հեշտ կլինի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գոտում երիտասարդության եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդես էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով և հավելել, թե Հայաստանի տնտեսություն քայքայված է, Երևանն իբր ընդունում է, որ ի զորու չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, երկիրը դատարկվում է և շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Մինսկում նախնական արձանագրություն է ստորագրվել հրադադարի համաձայնագրի մասին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ:
«Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել են զինել Իրաքի քրդերին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման:
«Ես դեմ չեմ այս կամ այն քաղաքական գործչի՝ մեծ քաղաքականության վերադարձին»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում, ըստ News.am-ի, հայտարարել է ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին: