Սեյրան Օհանյան. Կրակոցներ, իհարկե, կան, բայց քիչ են
«Կարծում եմ, մեր կողմից իրականացված խելացի միջոցառումների արդյունքում, որոնք բերել են նրան, որ ստեղծվել են զսպման մեխազիմները, զսպման համակարգը, այսօր ավելի հանդարտ է իրավիճակը: Կրակոցներ, իհարկե, կան, բայց այդ կրակոցները քիչ են: Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հասել է գրեթե մինիմումի, մի քանի կրակոցներ են լինում օրվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում այդ կրակոցների թիվը հասնում է մոտ 30-40-ի շեմին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է հիմա վիճակը սահմանին:
Խոսելով ռազմագերի Հալոբ Ինջիղուլյանի մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ նա գտնվում է միջանկյալ տարածքում. «Հիմա վերջնականապես որոշվում է՝ երրորդ երկիր գնա՞, թե՞ հետ վերադառնա Հայաստան: Կարծում եմ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք»: