Դրանց մի մասը կա նաև համացանցում։ Շնողեցի գյուտարարը մտահոգ է, որ իրեն մինչև հիմա ոչ–ոք արժանին չի հատուցել: Նա կարծում է, որ խախտված են իր հեղինակային իրավունքները։
Երեխան տղա կլինի՞, թե՞ աղջիկ: Մասնավորապես՝ Հայաստանում այս հարցը խիստ է դրված: Մեծ մասը ցանկանում են, որ իրենց առաջնեկը տղա լինի: Այս խնդիրը ունի նաև իր ցավոտ կողմերը, ինչի պատճառով Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը տարեցտարի աճում է:
«Հալածանքների ենթարկելով՝ փորձում են վերջնականապես արմատախիլ անել ազատության, արդարության համար մարտնչող տեսակը: Այդ տեսակից են նաև Շանթի հետ դատվող նրա ընկերները: Դրանով էր պայմանավորված այդքան մեծ պատժաչափերը»,- ասում է Ռուզաննա Բադալյանը:
Լուսիկ Գրիգորյանը մեղադրվում է մանկահասակ Էրիկին 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում շահագործելու մեջ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:
Արցախյան շարժման տարիներին այս փոքրիկ գյուղը տվել է տասը զոհ, որոնցից հինգը մշտապես բնակվում էին Հաղորտում: Զոհվածներից երկուսն ուսուցիչներ էին՝ երկու երեխաների հայր, դպրոցի տնօրեն 40-ամյա Նելսոն Ղազարյանը և 3 երեխաների հայր 33-ամյա Վալերի Կարապետյանը, որին այգում աշխատելու ժամանակ թուրքերը բռնել, կապել էին թթենուն և ողջ-ողջ այրել:
«Նպատակ ունենք շրջել տարբեր երկրներում, տարբեր հայկական համայնքներից ներգրավել ավելի շատ ներդրողներ: Աշխարհում շատ է այն հայերի թիվը, որոնք ծանոթ չեն Արցախին, վերաբնակեցված տարածքներին, Արցախի քաղաքական հարցը դրսում ապրող շատ մեծահարուստների համար անծանոթ մի հարց է: Այնպես որ, մեր այցերը ոչ միայն նոր ներդրումներ գտնելու, այլև ուսուցողական նպատակ են ունենալու»,- ասում է Մասիս Ալեքսանդրյանը:
Ազատության հրապարակում «Հակահարված» արտ-խումբը իր հերթական բողոքի ակցիան է իրականացրել։ Այս անգամ խմբի անդամները Օպերայի շենքին փակցրել են Շանթ Հարությունյանի անչափահաս որդու ՝ Շահեն Հարությունյանի նկարը ՝ «Ազատություն» մակագրությամբ։
Մեր պաշտոնական վիճակագրությունը Հայաստան եկող ամեն մարդու զբոսաշրջիկ է հայտարարում, բայց միևնույն է, նրանց թիվը կես միլիոնից չի անցնում: Բայց մեզ ոչինչ չի կարող խանգարել համայնքների համաչափ զարգացման անզուգական ծրագրել գրելու և իրականացնելու գործում: Հատկապես, որ դրա համար 400 մլն դոլար տվող կա:
Արդեն մի քանի օր է՝ Ալավերդու Սարահարթ թաղամասի Շահումյան փողոցի վրա, հենց մայթից ջրամատակարարման ժամերին ջուր է դուրս հորդում՝ ողողելով ճանապարհն ու լցվելով հարակից շենքերի բակերը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 և գողության 1 դեպք:
«Ցավոք, Քոչարյանի կենսագրության մեջ բացասականը շատ-շատ գերակշռում է: Ես իրեն հիշում եմ Ղարաբաղի առաջին տարիներից և, անկեղծորեն, շատ դրական էի վերաբերվում՝ պատասխանատու էր, սկզբունքներ ու ձգտումներ ուներ, բայց ապշեցնում է այստեղ գալուց հետո կերպարափոխումը»,- ասում է Բագրատ Ասատրյանը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային հսկիչ անցակետի տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1958 թ. ծնված Մայիս Բ-ին:
Հասունացած պոպոքի միջուկը հարուստ է բազմաչհագեցած ճարպերով` պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, ստեարինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի գործունեությանը։
Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր վերահաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդու` Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքի որոշումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած այսօրվա բանաձևը «ամբողջովին կանխակալ ու անհիմն է»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վարդան Ս.-ն և ներկայացրել «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, նռնակ` առանց պայթուցիչի:
Այս մասին հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը:
Եվրախորհրդարանը նաև Եվրոպական խորհրդին կոչ է արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը` խոսքի ազատություն չապահովելու դեպքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում
2013 թվականին Չինաստանի մոտ 100 միլիոն քաղաքացի մեկնել է արտասահման, որոնցից 400.000-ը բաժին է ընկել Մալդիվներին:
Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնազերծված փաստաթղթերը:
Սեպտեմբերի 18-22-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Թամարա Ս.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, հափշտակելու մասին:
Մասնավորապես, քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջատար մասնագետ Ս. Օ-ի նկատմամբ կիրառվել է «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, նույն բաժնի պետ Զ. Ա.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժը:
Քննարկվել են երկու պետությունների և ժողովուրդների համար հետաքրքրություն ներկայացանող հարցերի լայն շրջանակ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
Հասկանալի է, որ կանխատեսումն ինքնանպատակ չէ, և ոչ մի երկրի իշխանություն լուրջ փոփոխությունների չի գնա` միջազգային ինչ-որ գործակալության վարկանիշի համար։
«Դեպքերից մեկով հանցավորի համակարգի զննությամբ հայտնաբերվեցին շուրջ 800 պոռնկագրական բյութի տեսանյութեր, որոնցից 250-ը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում էին մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր: Մեկ այլ դեպքում, ցավով պետք է փաստեմ, որ հենց հանցավորը աշխատում էր մի ոլորտում, որը ենթադրում է երեխաների հետ աշխատանք»,- ասում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: