Մեկ շիշ գազավորված ըմպելիքը 100 տոկոսով լրացնում է շաքարի 1 օրվա անհրաժեշտ չափաբաժինը` 10 թեյի գդալ: Արդյունքում արյան մեջ բարձրանում է շաքարի բաղադրությունը, որից հետո լյարդը սկսում է հավաքված ողջ շաքարը վերածել ճարպերի, աչքի բիբերն ընդարձակվում են, նկատվում է արյան ճնշման: Այս ամենը կատարվում է մեկ ժամվա ընթացքում:
Կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կարգի հաստատման համար հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլար:
Վերջին շրջանում նա աշխատում էր որպես «Նորաձեւության ոստիկան» հանրահայտ հեռուստաշոուի մեկնաբան:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել վիճակախաղերի կազմակերպման մեխանիզմները:
Երբ պեղումները սկսեցինք, շատերն էին թերահավատորեն մոտենում մեր աշխատանքներին, իսկ մեր որոշ հայ մտավորականների արձագանքներն էլ շատ չէին տարբերվում ադրբեջանական կողմի արձագանքներից: Այսօր հուշարձանը հայտնի է, և աշխարհի մակարդակով համապատասխան մասնագետներ ընդունում և հետաքրքրվում են, բայց այդ ամեն ինչը մեր՝ արշավախմբի ջանքերով է արվել, մենք ենք ներկայացրել Տիգրանակերտը միջազգային գիտաժողովներում, ցուցահանդեսների ենք մասնակցել, հարթակ ենք ստեղծել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ վիրավորվածը լեյտենանտ է, իսկ դեպքի մանրամասներն այս պահին ճշտվում են
Տեսախցիկն արձանագրել է բանկոմատից գողություն կատարելու անհաջող փորձը:
Կառավարությունը մինչև 2015 թվականը երկարաձգել է նաև Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման վերջնաժամկետը, ինչը կապված է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու հետ:
Հասմիկի կյանքը շատ բարդ, հիասթափություններով ու սիրով լի կյանք էր, որից նա, այդուհանդերձ, գոհ էր: Քանի որ կողքին էր դուստրը՝ Սոնան:
Դանակահարություն Վանաձորում:
Ժամը 19.45-ին Բյուրական գյուղի մոտ՝ ջրանցքի մեջ, գտել են Վ.Ա.-ի (ծնվ.1954թ.) դին:
Շիրակի մարզում միջհամայնքային ճանապարհների հիմնական մասը երթևեկելի չէ:
Քիչ առաջ սկսվել է Քերի, Սարգսյան և Ալիև եռակողմ հանդիպումը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Արարատյան դաշտի ջրավազանի ջրային պաշարի ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել դրա կառավարման պլանը. այդ նպատակով կառավարության որոշմամբ ավելի քան 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ պլանի իրագործմամբ կբարելավվի Արարատյան դաշտի ստորջրյա պաշարի վիճակը:
«Անկարան, իհարկե, չպաշտպանեց Ադրբեջանին, ավելին` դիվանագիտական առումով թուրքերը դեմ հանդես եկան: Իրականում այդ շեշտադրման փոփոխությունը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների և դրանց անկման հետ, սակայն պետք է նկատել, որ դա նոր երևույթ չէ»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
«Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա»,- ասել է Ս. Սարգսյանը:
Այսօր ՀՀ կառավարությունն իր հերթական նիսում հաստատել է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը, http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում
Չեկած ամառ, փուլ եկավ երկնակամար: Սևակի տողերը գուցե ընդհանրական են, բայց բնորոշ հենց այս տանն ամենաուղիղ իմաստով: Խոհանոցից մնաց այսքանը, սեղան-աթոռի փոխարեն քարերի կույտ է, թափվել է ամիսներ առաջ, սակայն այսօր էլ վտանգավոր է հավաքելը, հոսքը գուցե շարունակվի:
Խարդախության` 6, խուլիգանության` 2, կաշառակերության, մաքսանենգության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Կան թերթեր, որոնք որոշ հակումներ ունեն այս կամ այն կուսակցության նկատմամբ, բայց հաստատ իրենց գերին չեն: Օրինակ, «Süddeutsche Zeitung»-ը սոցիալ-լիբերալների հանդեպ հակումներ ունի, բայց դա միանշանակ վերաբերմունք չէ, և օբյեկտիվ լրատվություն են մատուցում: Խմբագրականներում կարող են դիրքորոշում հայտնել այս կամ այն ուժի նկատմամբ, բայց կրկնում եմ` դա չի նշանակում, որ տվյալ ուժը թերթի ֆինանսավորողն է, իսկ թերթն իշխանամետ կամ ընդդիմադիր է:
Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում «Տիեռաս Դե Արմենիա» ՓԲԸ-ի հողատարածքում հայտնաբերվել է ական:
Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետ կարող է վերանշանակվել Սուրիկ Խաչատրյանը:
քիչ առաջ Գեղարքունիքի մարզում կարկուտ է տեղացել: Տեղացած կարկուտն այնքան մեծ է եղել իր չափսերով, որ վնասել է մեծ թվով ավտոմեքենաներ ու տանիքներ, կոտրել պատուհաններ:
Բույսի եթերային յուղը հանգստացնում է ջղակծկումները, խթանում և երկարաձգում է քնաբեր դեղամիջոցների ազդեցությունը, բարձրացնում է ուղեղի կեղևում կատարվող գործընթացի արագությունը, լավացնում է պսակաձև երակում արյան շրջանառությունը, ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը և լեղու արտադրությունը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:
Սեպտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4405000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:
Խոսքը գնում է 1.39 միլիարդ դոլարի մասին: