Հուլիսի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 1/8 հասցեի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի երկու երթուղային միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով ուղևորուհիներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
«Հիմա Հովիկ Աբրահամյանի նկատմամբ շատ վստահություն ունեմ։ Ճարպիկ մարդ է, պրակտիկ, խելացի մարդ է։ Տեսական չէ։ Տիգրան Սարգսյանն ավելի տեսական էր, իսկ Աբրահամյանն ավելի գետնի վրայի մարդ է։ Վստահ եմ, որ փոփոխություն կլինի, և ես էլ բոլոր ուժերս կներդնեմ»,- ասում է շվեյցարահայ գործարար Հակոբ Ավագյանը:
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում ի սկզբանե ակնկալվում էր միջազգային հանրության աջակցությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրագործման հարցում:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և Չարբախի բաժանմունքների ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի թիվ 7 հասցեի մոտից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սարո Ս.-ին, որը հունիսի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ըստ ԿԲ պաշտոնյայի՝ եթե հանկարծ ֆոնդերից մեկը որոշի ի վերջո հեռանալ ՀՀ-ից, ապա դա շատ լուրջ կազդի երկրի վարկանիշի վրա:
Հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.4 մլն ԱՄՆ դոլար:
«Իրականում ռուսները, կոպիտ ասած, վախեցնում են ադրբեջանցիներին այն փաստով, որ «եթե Հայաստանն անդամակցում է առանց ձեզ, ապա նա անդամակցում է Ղարաբաղով», կարևոր չէ` ինչ ձևաչափով: Եթե Հայաստանն անդամակցի մի ձևաչափով` Ղարաբաղի հետ միասին, նշանակում է` Լեռնային Ղարաբաղը փաստացի Հայաստանի քաղաքական և տնտեսական մասն է, եթե անդամակցի առանց Ղարաբաղի, նշանակում է` Հայաստանը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Հասկանալի է, որ երկու զարգացումներն էլ ձեռնտու չեն Ադրբեջանին: Հետևաբար` ռուսներն այդ լծակն են փորձում օգտագործել` վախեցնելով ադրբեջանցիներին, բայց ես կոնկրետ այս պահին համոզված չեմ, որ դա այդքան հավանական է»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Հուլիսի 5-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ջրալցվում է նկուղային հարկի գրասենյակային տարածքը, ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է հանրապետությունից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 30-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,570,617 դոլար 406.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 131,852,763 ԱՄՆ դոլար 408.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հադրութում տեղի է ունեցել ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն
Այս տարի հոկտեմբերի 25-28-ը Համաշխարհային հայ ոսկերիչների միությունն (AJA) արդեն 4-րդ անգամ Երևանում կկազմակերպի «Երևան Շոու 2014» մասնագիտացված միջազգային ոսկերչական ցուցահանդեսը:
Հուլիսի 5-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեում գտնվող ԵՊՃ համալսարանի բակի բարձրությունից ընկել են շան ձագեր, որոնք ունեն վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանում «Կարֆուրի» ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են սննդի անվտանգության համակարգերի ներդրվածության մակարդակը: Այս մասին 168.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
«Հետաքրքիր եք ասում` Ռոբերտ Նազարյանը մեծ ունեցվածք է կուտակել: Ես գիտեմ, որ Ռոբերտ Նազարյանը ամենահամեստ ապրողներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նման մի բան արդեն տեղի ունեցել է. 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Ղարաբաղի հարցը լուծելու պատրաստակամության մասին, որը, սակայն, մերժվեց բանակի և իշխանական վերնախավի ներկայացուցիչների կողմից, ովքեր և Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական տալ: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմից ղեկավարվող ՀԱԿ-ի անդամները մտածում են, որ այն առիթը, որը օգտագործվել է իրենց հրաժարական պարտադրելու համար, իրենք կարող են օգտագործել իշխանությունը հետ վերադարձնելու նպատակով:
Սահմանադրության հաստատումից անցել է արդեն 19 տարի: Այս տարիների ընթացքում ունեցել ենք բավականին ձեռքբերումներ և թերություններ, կերտվել է նորանկախ Հայաստանի պատմությունը: Մեր յուրաքանչյուրիս պարտքն է զորավիգ լինել մեր երկրին և լինել մեր երկրի տերը՝ ըստ Սահմանադրության: Ցավոք սրտի, այսօր այն երազանքներն ու այն ցանկությունները, որոնք գոյություն ունեին մինչև Սահմանադրության ընդունումը, գրեթե գոյություն չունեն: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր երկրի քաղաքացիներն ենք և ամեն ինչ պետք է անենք մեր երկրի համար, այլ ոչ թե մեղադրենք բոլորին՝ մոռանալով ինքներս մեզ:
«Ինքն էլ ողբում է, հոգեբանական վատ վիճակում է, բայց ոչ մի բան հաշվի չառնվեց»,- նշեց Լիդա Ժամհարյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճիռը կողմը պատրաստվում է բողոքարկել, քանի որ իրենց պնդմամբ դեպքը պատահականության եւ ոչ թե դիտավորության հետեւանք է. «Էն, ինչը որ պատահականություն է, օրենքով անեին, էսօր էլ իբրեւ թե սահմանադրության օրն է, ու իմ էրեխուն էսքան անարդար մոտեցան: Էս դեպքը լրիվ առանձնահատուկ էր, առանձնահատուկ մոտեցում էր պահանջում, բայց չգիտեմ ինչ արեցին…»:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները հետապնդել են մեկ նպատակ՝ թույլ չտալ աշխատող անձի համար սպառման կրճատում:
Հուլիսի 5-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում այրվում է տան տանիք:
«Շնորհավորում եմ հանդիպման հերոս Մատս Հյումելսին և Գերմանիայի հավաքականին Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ»,- թվիթթերի իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Մենք մեր խնդիրներն արդեն իսկ ավարտել ենք, մեր տեխնիկական խնդիրները վերջացրել ենք, և պայմանագիրն արդեն ուղարկված է համապատասխան երկրներին: Դեպքերից առաջ չընկնենք, քննարկումներից հետո բոլորի համար պարզ կլինի»,- ասաց նա:
Աբորիգենների նախնիներն Ավստրալիայում բնակվում են մոտ 50.000 տարի առաջ:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Գերմանիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի դեսպանին կանչել է իր մոտ:
28-ամյա Մուրադ Միրզոյանը Երևանյան փակուղում՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, իր վարած Toyota Corolla մակնիշի 35 VL 173 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանյան 12 Ա հասցեում գտնվող խանութի դռանը և պատին, այնուհետ՝ ծառին:
Ռեզային տվյալ պաշտոնն արդեն իսկ զբաղեցրել է մինչև 2009 թվականը:
Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ Հայաստանն այդ հարցում պետք է լուծի իր հարևանների հետ առկա խնդիրները` ցուցաբերելով կամք և գործնական քայլեր:
Հուլիսի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: