«Իմ երեխային դատեցին իր ապրած կյանքի չափ». Դ. Խաչատրյանի մայրը ողբում է երեք հոգու համար. ԳԱԼԱ
Դեպքն անզգուշության հետևանք է, ևւ կանխամտածված սպանություն տեղի չի ունեցել, ուստի 17 տարվա ազատազրկումն արդարացի պատիժ չէ: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ գտնում է Լյուքս Ստեփանյանի մահվան մեջ մեղավոր ճանաչված եւ 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի մայրը: «Մի ակնթարթ թող մտածեն, որ իրանք իրանց որդուն են կորցրել, մենք երեք հոգու՝ վիրավոր Հրաչյան, Լյուքսն ու իմ տղան, ես ամեն անգամ ոչ թե դատավճիռ եմ վերլուծում, այլ որպես մայր եմ խոսում: Ոնց կարելի է դնել ու իր ապրած կյանքի չափով դատեն, պետք է սահմանվեր պատիժ, բայց ինչքան որ հասնում էր իրան, ոչ թե միտումնավոր ու կանխամտածված ձեւով»:
Ըստ ամբաստանյալի մոր՝ վկաների հարցաքննությունը եւս ապացուցել է, որ Դավիթը սպանելու ցանկություն չի ունեցել, եւ դեպքը ոչ թե միտումնավոր է եղել, այլ պատահական:
«Ինքն էլ ողբում է, հոգեբանական վատ վիճակում է, բայց ոչ մի բան հաշվի չառնվեց»,- նշեց Լիդա Ժամհարյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճիռը կողմը պատրաստվում է բողոքարկել, քանի որ իրենց պնդմամբ դեպքը պատահականության եւ ոչ թե դիտավորության հետեւանք է. «Էն, ինչը որ պատահականություն է, օրենքով անեին, էսօր էլ իբրեւ թե սահմանադրության օրն է, ու իմ էրեխուն էսքան անարդար մոտեցան: Էս դեպքը լրիվ առանձնահատուկ էր, առանձնահատուկ մոտեցում էր պահանջում, բայց չգիտեմ ինչ արեցին…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: