Ավստրալիայի վարչապետին մեղադրել են աբորիգեններին վիրավորելու մեջ
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտին մեղադրել են պատմություն չիմանալու և ավստրալացի աբորիգեններին մեղադրելու մեջ:
Մելբուռնի ինստիտուտում ունեցած ելույթում Էբբոտը, փորձելով ընդգծել օտար ներդրումների կարևորությունը, հայտարարել է, որ մինչև բրիտանական գաղութացումը Ավստրալիան իրենից ներկայացրել է չբնակեցված տարածք, ապա անմիջապես ուղղել է իրեն` նշելով, որ Ավստրալիան եղել է «հազիվ բնակեցված» տարածք:
Էբբոտի խոսքերը վրդովմունք են առաջացրել լեյբորիստների մոտ, որի խմբակցության կազմում ընդգրկված է աբորիգեն քաղաքական գործիչ, սենատոր Նովա Պերեսը: Աբորիգենների նախնիներն Ավստրալիայում բնակվում են մոտ 50.000 տարի առաջ:
Մինչև 1788 թվականը, երբ Ավստրալիայում հայտնվեց եվրոպական առաջին գաղութը, մայրցամաքում բնակվում էր մոտ 2 միլիոն մարդ, որոնք խոսում էին ավելի քան 200 լեզվով և միավորված էին 500 ցեղերում:
Բրիտանական գաղութացումից հետո աբորիգենների թիվը կտրականապես նվազեց, և 1921 թվականի դրությամբ կազմեց ընդամենը 60.000 աբորիգեն: