Բաժիններ՝

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 600 անգամ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս