Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Հայաստանի հետ սահմանի բացման մասին տեղեկատվությունը

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի (www.mfa.gov.tr) փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հերքել է երեկ թերթերից մեկի (Taraf) կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան պատրաստվում է սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը (Ալիջանի սահմանային անցակետը)` ընդգծելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը փակվել է 1993 թվականին` կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանի հետ սահմանի բացման հարցն օրակարգում ընդգրկելը հնարավոր է համարում Հարավային Կովկասում խնդիրների համապարփակ ու տևական կարգավորման դեպքում:

Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ Հայաստանն այդ հարցում պետք է լուծի իր հարևանների հետ առկա խնդիրները` ցուցաբերելով կամք և գործնական քայլեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031