«Մենք ենք մեղավոր՝ ինչի՞ ենք նստում, որ մի բան էլ գին են բարձրացնում»,- Ծաղկաձորի ճոպանուղու հերթի մեջ կանգնած բողոքում էր զբոսաշրջիկ մի կին:
Բժիշկները հավաստիացրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և կնոջ կյանքը փրկել հաջողվեց օպերատիվ տեղափոխման շնորհիվ:
Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ և արվեստագետներ՝ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը փառատոնը վեր է ածել իսկական տոնի:
Պարզվել է, որ այրվել են Հոկտեմբերյան փողոցի թիվ 26 տան մոտակա թոնրատան փայտյա կառուցատարրերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.26-ին, մարվել` 18.38-ին: Այրվել են Ա. Զ.-ին պատկանող թոնրատան կառուցատարրերը` 20 քմ:
Նախարարը տեղում մանրակրկիտ ծանոթացել է իրավիճակին, լսել է համապատասխան հրամանատարների զեկույցները, խորհրդակցություն է անցկացրել այն ստորաբաժանումների հրամանատարների հետ, որոնք իրականացնում են այդ աշխատանքը սահմանագոտու համապատասխան հատվածում:
Ժամը 03.30-ի սահմաններում նույն մարզի Գետազատ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վարդան Առաքելյանն իր վարած ВАЗ 21.07 մակնիշի 34 ՏF 844 համարանիշի ավտոմեքենայով Այգեստան գյուղում բախվել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Հարությունյանի վարած Opel մակնիշի 34 NM 488 համարանիշի ավտոմեքենային:
Ֆիլմ-ճամբարի մասնակիցները խոստովանում են, որ յուրաքանչյուրն իր համար նորություն է բացահայտել ու սովորել, իսկ կազմակերպիչները գոհ են իրենց աշխատանքից, քանի որ, բացի ուսումնական գործունեությունից, այս 8 օրերի ընթացքում մի հարկի տակ ապրելով՝ մտերմացել ու ընկերացել էին բոլորը:
Միայն մեկ անգամ է Բրազիլիայի հավաքականն ավելի շուտ գնդակ ընդունել սեփական դարպասը:
Ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Եղեգնաձորի ԲԿ է տեղափոխվել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1955 թ.), որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է ՖԻՖԱ-ին` խնդրելով հնարավորություն տալ թիմի երկրպագուներին ներկայացնել Սուարեսին (շնորհանդես կազմակերպել):
«Մենք պետք է փորձենք հնարավորինս հասկանալ տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը և անհրաժեշտության դեպքում կարողանանք համարժեքորեն արձագանքել»
«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրի գանձապահ Խոդերյանը մեղադրվում է իրեն վստահած ուրիշի գույքի զգալի չափերի յուրացման համար:
Ճգնաժամից հետո տարեկան կտրվածքով ՀՀ քաղաքացիները վերցնում էին շուրջ 1000 հատ վարկ, իսկ անցած մեկ տարում այն գրեթե կրկնակի կրճատվել է: Այս իրադրության պատճառները կարող են մի քանիսը լինել՝ հիփոթեքի պահանջարկ ունեցող և վարկունակ քաղաքացիներն արդեն վերցրել են վարկեր, վարկավորման պայմանների խստությունը, որի պատճառով կարիքավորները չեն կարողանում վարկ վերցնել և, իհարկե, արտագաղթը:
Քվեների վերահաշվարկը սկսվելու է 24 ժամվա ընթացքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել հեծանվանավակը և Երևանի բնակիչներ Հ. Վ-ին, Ա. Մ.-ին: Տուժածներ չկան:
Այսօր նրա գերդաստանը` որդիները, թոռներն ու ծոռները, 100-ից ավելի են: Պատերազմի ժամանակ տենդ կոչվող տարածված հիվանդությամբ հիվանդանում է նաև Էլիչկա տատը: Տենդից գրեթե ոչ ոք չէր բժշկվում: Բայց 6 ամիս տենդելուց հետո էլիչկա տատն առողջանում է: Հորանց տանը հյուր է լինում ու հանկարծ սիրտը թթու է ուզում, որն արգելված էր ուտել:
Մերկելի այս հայտարարությունն արվել է Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջև ծագած լրտեսական սկանդալի ֆոնին
Առջևում դեռ քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաները
ԿԺԴՀ-ն այսօր փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել ծովի ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Արարատի և վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել աղմկահարույց դիզելային վառելիքի գործով հերթական մեղադրական եզրակացությունը:
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրվում է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր:
«Այստեղ ոչ թե պետք է ասել՝ ինչ վատ է, որ ծխում ես, այլ պետք է ցույց տաս, թե՝ ինչ լավ է, որ չես ծխում: Հենց ծխողները պետք է գան, որ տեսնեն մեզ ու հրաժարվեն վատ սովորություններից:Առողջ ապրելակերպը նաև հատուկ դիետաները չեն, առողջ ապրելու համար պետք է ամեն օր մարզվես ու հետևես առողջությանդ»:
Բրազիլիայի հավաքականի հետ խաղում աչքի է ընկել խփած գոլորվ` իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին ժամը 22:00-ից բոլորին հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք՝ լճում տեղադրված էկրանին միասին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:
Այդ փաստաթուղթը փոխարինելու է տվյալ ոլորտում նախորդ երկկողմ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2012 թվականի դեկտեմբերին:
«Որ ասեմ գլուխ չունեն էդ երեխեքը, չէ՛, լավ էլ խելոք էրեխեք են: Լինելով խելոք էրեխեք՝ ապատեղեկատվությամբ են զբաղված: Մոտակա ժամանակներս, եթե մի հատ էլ այդպիսի հայտարարություն անեն, ես դիմելու եմ համպատասխան քայլերի»:
Ղազարյանի խոսքով՝ աղբյուրի բացահայտման պահանջը պետք է լինի անպայման ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների առումով: Իրավաբանի համոզմամբ՝ առանձին մեխանիզմներ պետք է մտածվեն, քանի որ դա երբեք չի կիրառվել Հայաստանում, մեխանիզմ էլ չկա, իսկ այսօր հարաբերությունները, պահանջմունքները մի քիչ այլ են, ու մեխանիզմների բացակայությունը մի քիչ անիրավաչափ է դարձնում նման եղանակով լրագրողին ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը:
Ըստ դատարան ներկայացված մեղադրական եզրակացության՝ նրանք մեղադրվում են ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության` գողության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Այս մասին հայտնել է իսրայելական ռադիոն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: