«Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն «Նաիրիտի» տունն է քանդել՝ դրա աշխատանքը կասեցնելով, այլ շուկայի հերն է անիծել՝ Չինաստանում մրցակից արտադրանք ստեղծելով»
Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա:
Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակը 7-րդ հարկից պոկվել, ընկել է և արգելափակվել 2-րդ հարկում, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արամուսցիները նշում են, որ երբ գնում են դաշտ՝ գործ անելու, երեխաներին էլ են տանում իրենց հետ. «Տեղ չունենք ուղարկելու, դաշտ ենք տանում հետներս: Մանկապարտեզ որ լիներ, շատ լավ կլիներ: Համ էլ տանը փակված երեխան ոչինչ չի սովորում, իսկ մանկապարտեզում տարբեր երեխաների հետ կշփվի, մի բան կսովորի»:
Ոստիկանները հայտնաբերեցին տեսախցիկի արձանագրած կողոպուտ կատարողին:
Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` նա պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին` տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր:
Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը :
«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», – ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Խոսքը Մարիա Պուտինայի մասին է, ով, ըստ որոշ տվյալների, հոլանդացի ընկերոջ հետ ապրում է Վորսհոթեն քաղաքում:
Ա. Յանչուկը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հուլիսի 10-ից գտնվում է արձակուրդում՝ դա հերթական արձակուրդն է, ու այդ ընթացքում իրենք չեն հանդիպել: Սարգիս Մովսիսյանն ասաց, որ Արցախ կատարած այցը աշխատանքային չէր:
Պաշտպանական կողմի առաջ քաշած տեսակետին, թե ազատամարտիկը միգուցե մահացել է բժշկական սխալի պատճառով, ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝տիկին Մարիետան, այսպես արձագանքեց. «Փաստաբանի ասածներն անմիտ են, որովհետև ախպերս արյան մեջ շաղախված էր, այսինքն, դրանք շատ ծանր հարվածներ են հասցրել: Այն տարբերակը, որ ասում են, թե Վարդանն ինսուլտ է տարել, բացառված է: Երբ հիվանդանոցում ստուգում էին, ինքը հրահանգներին պատասխանում էր ամբողջությամբ, ու երբ օրինակ ասում էին՝ ծունկդ բարձրացրու, նա բարձրացնում էր, ձեռքերը, աչքերը…»
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո էլ առկա է խտրական, տարբերակված մոտեցում նույնանման վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Պետական համակարգում աշխատող երիտասարդներն այսօր արդեն պարտադիր վճարում են կուտակային, կամ նոր ձևակերպմամբ «նպատակային սոցիալական վճար», իսկ մասնավոր համակարգում աշխատողներից միայն երեք տարի հետո կկատարեն պարտադիր վճարումները:
Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:
«Իսկ եթե պատկերացնենք, որ՝ լավ, երկու տարածք տվեցինք, իսկ ո՞վ է մեզ երաշխավորելու, որ հայ-թուրքական սահմանը մյուս օրը չի փակվի: Բացի դրանից՝ արյունով և քրտինքով ազատագրված տարածքները երբևիցե ոչ մի տեղ չեն զիջում հենց այնպես՝ որևիցե մեկւն: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, նորից եմ նշում՝ մոտակա ժամանակներում ես չեմ սպասում և չեմ սպասում դրան նաև մյուս տարի, երբ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան կրկին մի քանի դերասանական քայլեր կկատարի, և այդքանով էլ ամեն ինչ կսահմանափակվի»:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 22-ին, ժամը 23.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ:
Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք ներդրումային հիմնադրամների և ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձևավորելու կլաստերներ և երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։ Երրորդ, բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, Գազպրոմ Հայաստանը, ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը և այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով և սակարկվեն ֆոնդային շուկայում։
Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։
2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրատարակման հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ.
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին:
Հուլիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել երկու աղջիկների, նրանց տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Այս մասին հայտնել է բաց կառավարության հարցերով նախարար Միխայիլ Աբիզովը:
«Սա պարզ, պետական պատվերով բան է, ու այս ոստիկաններն իրենք իրենց խայտառակում են, ոստիկանի անունն են խայտառակում: Եթե սա պարոն ոստիկանապետի ասած՝ ոստիկանի նոր կերպարն է, ուրեմն մեզ համար ամեն ինչ պարզ է: Իսկ եթե ոչ, ուրեմն գոնե բարի եղեք, այդ որ ինստրուկտաժ են արել, ուղարկել մեր վրեն, մի հատ էլ սիրուն թող հրահանգավորեն՝ կգնաս, այսպես կասես: Թե չէ մարդիկ եկել են, չեմ տեսել, չգիտեմ, չեմ հիշում… Աչքը մռմռացել է, տուժող է: Իմ աչքն էլ է մռմռացել, ես էլ եմ տուժող, ինձ էլ տուժող ճանաչեք այդ դեպքում»,- դատարանում ասաց Վարդան Վարդանյանը:
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ գտնվել է 54 ուղևոր և 4 հոգանոց անձնակազմը:
Հուլիսի 23-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի բնակարաններից մեկիի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թարգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը: