Բաժիններ՝

Տեղի կունենա «Երևան Շոու 2014» մասնագիտացված միջազգային ոսկերչական ցուցահանդեսը

Այս տարի հոկտեմբերի 25-28-ը Համաշխարհային հայ ոսկերիչների միությունն (AJA) արդեն 4-րդ անգամ Երևանում կկազմակերպի «Երևան Շոու 2014» մասնագիտացված միջազգային ոսկերչական ցուցահանդեսը: Ինչպես 168.am-ին հայտնեց միության ներկայացուցիչը, այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են ոսկերչական ոլորտում հայտնի արտադրողներ և դիզայներներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեցարիայից, Չեխիայից, Լիբանանից, Թայլանդից, Հոնգկոնգից և այլն: Կազմակերպչի հրավերով ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 150 գնորդ՝ արտադրող, առաքող և առևտուր կազմակերպող ընկերություններ, անհատ ձեռներեցներ Ռուսաստանից, Դուբայից, Մերձավոր Արևելքից, ԱՄՆ-ից, Ղազախստանից:

«Երևան Շոու 2014» ցուցահանդեսին հրավիրված են մասնակցելու նաև հայկական ընկերությունները, ընդ որում՝ տեղական ընկերություններին առաջարկվում է մասնակցության հատուկ առաջարկ:

Ցուցահանդեսը կազմակերպվելու է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու հարակից տարածքում գտնվող նորաբաց ցուցահանդեսային սրահում (ավելի քան 10,000 քմ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031