Պարզվել է, որ թիվ 4 հասցեում գտնվող Ա. Ա.-ին պատկանող նորակառույց շինության ներսում այրվում է 2 գմ տախտակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.24-ին, մարվել` 20.26-ին:
Ինչպե՞ս ստանալ 16-ը չլրացած երեխայի անձնագիրը` արտերկիր մեկնելու համար:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին:
Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, թե Հայաստանը դարձել է տոհմային կենդանիներ արտահանող:
Ինչպես տեղեկացրել էինք, Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաստ պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մասին, ասաց. «Ես գտնում եմ, որ սա խայտառակ դատավճիռ էր: Նման կերպ […]
«Շահագործող ընկերությունն ինձ բացատրել է, որ այն փակցնում են մարդկանց տեղեկացնելու նպատակով, որոշ մարդիկ տեղեկացված չեն գծի վերաբերյալ: Սա մի տեղ ընդունելի է, մի տեղ էլ`անընդունելի է բայց եթե դա իրենց ուղեւորահոսքի վրա ազդում է, մենք թողնում ենք փակցնել,- եւ ավելացնում է,-նույն երթուղային գծի վրա կլիներ 2 միկրոավտոբուս` թիվ 20 ու «Էքսպրես» եւ մեկ ավտոբուս. իմաստ չկար էլ 20 համարը պահելու»:
Անսթափ վիճակում հարևանուհուն այցելությունը կյանք արժեցավ:
26-ամյա բնակչին ընտանիքի անդամները երեկ վաղ առավոտյան հայտնաբերել են լոգարանում՝ կախված վիճակում:
«Արարատյան դաշտում 100-150 նոր հորատարներ ստեղծել` ստորգետնյա ջրերը վերհանելու համար. սրա համար հատկացվում է 550 մլն դրամ` չնայած նախորդ տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում էր ընդունել, որ ռեսուրսները վերականգնելու ու անխնա չօգտագործելու համար դրանք պետք է փակվեն, որի համար հատկացվել էր 107 մլն դրամ: Որքան գիտեմ՝ այդ գումարը տրվել էր «Հայջրնախագիծ ինստիտուտի» տնօրեն Յուրի Ջավադյանի հիմնարկությանը: Այս տարվա հորատարերի ծրագրերի հետ մեկտեղ` 70մլն խմ լրացուցիճ ջուր էլ Սևանա լճից պետք է դուրս բերել այն դեպքում, երբ, իմ տեղեկույթուններով` այս տարի լճի մակարդակն իջել է 8 սմ- ով: Երկու կառավարության ծրագրերն էլ սխալ են»,-նշեց Ք. Հովհաննիսյանը:
Աշխատանքային այցով հուլիսի 2–ին Դսեղի առողջության կենտրոնում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հուլիսի 2-ին, ժամը 10.05-ին, Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Բ.-ին:
«Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով 13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում և Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում և ևս մեկը`Կենտրոն վարչական շրջանում:
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վրեժ Մ.-ին` վերջինիս վարած «Բիդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
Դրանց դիտումից հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նոյեմբերի 5-ին իր կողմից հնչեցված խոսքերը հայհոյանք չեն եղել: Ըստ Շ. Հարությունյանի «սուկա» բառը ինքը որպես հայհոյանք չի գործածել. «Ռուսական կալանավորական մշակույթում» կա այդ բառը, որով անվանում են պատվեր, հանձնարարություններ կատարող անձանց:
Շուրջ 8 ամիս կալանավորված, կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանի հարազատները, ընտանիքի անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ընդունելություն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։ Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանի կինը՝ Էլզա Սահակյանը պատմել է, որ թեև իրենց ընդունել են քաղաքացիների հայցերի ընդունման բաժնում, միևնույն է՝ ինքը շարունակում է հանդիպում պահանջել գլխավոր դատախազի հետ։
«Պարոն Բալոյանի (խոսքը տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի մասին է:- խմբ.) խնդրանքով՝ ևս մեկ անգամ հրապարակում եմ իմ հայտարարության այն հատվածը, որտեղից երևում է, թե ինչպես է հիմնավորվում, որ Վարդան Պետրոսյանն իր վարած ԲՄՎ ավտոմեքենան երթևեկելի մասից դուրս չի բերել դեպի կողնակ: Այսինքն, առաջադրված մեղադրանքում նա անմեղ է»:
Հուլիսի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Որոշակի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները ռազմական գործողությունների ժամանակ կիրառում են արգելված զինամթերք:
Թալանել էին Նորավանքի եկեղեցու գանձանակը:
Քրեական գործ է հարուցվել նաև Ռուսաստանի սահմանային ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովի նկատմամբ:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նունպես համարելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, այսպես հիմնավորեց «նախ չկա հասարակական պահանջ, ապա նաև վստահություն ընտրական ինստիտուտի հանդեպ»:
«Հակառակ Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի այդ հոխորտանքներին՝ Ադրբեջանը չունի այն ինքնավստահությունը, որ եթե պատերազմ սկսի, ինքը կհաղթի: Եթե այդ ինքնավստահությունը լիներ, ապա Ադրբեջանը վաղուց սկսել էր այդ պատերազմը և ոչ թե զինադադար կխախտի: Պատերազմ ցանկացողը պատերազմ կսկսի և ոչ թե զինադադարը կխախտի»:
Մամեդովը մեծ ակտիվություն է ցուցաբերել Facebook-ում տեղադրելով Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված ծաղրանկարներ, ծաղրական մեկնաբանություններ և այլն:
Լինելով տարբեր երկրների քաղաքացիներ և կրելով նրանց մշակութային առանձնահատկությունները, դուք երբևէ չեք կորցրել ազգային դիմագիծը և տերն եք հայոց ժառանգության: Ասվածի վառ վկայությունը Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումն է՝ իր միասնականությամբ և առանցքով, որի լիարժեք անդամներն եք դուք: Հայի ազգային եկեղեցին է, որ բեկված նշխարքի հետ փոխանցում է նաև քրիստոնեական վեհ արժեքներ՝ միաբան դարձնելով համայն հայությանը և, ի մասնավորի, ձեզ՝ երիտասարդներիդ: Այդ արժեքներն ունենալու շնորհիվ է, որ մեր Տիրոջը պաշտում ենք հայի պես ու հայի տեսակով:
Կարծում եմ, որ Հայաստանի առջև Ղազախստանի նախագահի դրած նախապայմանը նախևառաջ բխում է Պուտինից:
ՀՀ ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա: