Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց առաջ գուցե պետք էր մի քիչ ավելի երկար մտածել. ՀՀԿ-ական պատգամավոր. 1in.am

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում հնարավոր է՝ փոքր-ինչ շտապողականություն է եղել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով լսումներին ինքը մասնակցել է, իրեն հուզող հարցերին անդրադարձել: «Բացասաբար եմ վերաբերվում էլեկտրաէներգիայի թանկացմանը, մանավանդ չորս դրամը, որ նախատեսվում է, բավական մեծ գումար է: Պետք է հաշվի առնենք, որ վերջերս ևս ութ դրամով թանկացավ: Այս առումով մեր երիտասարդների և քաղաքացիական հասարակության բողոքը լրիվ հիմնավորված եմ համարում, սակայն կարծում եմ, որ գտնվել է այս իրավիճակային լուծումը: Անձամբ իմ հարցապնդումներին գոնե ներկայացվեց, որ սա երկարատև չի լինի, և հետագայում գուցե լինի գնի նվազեցում»,- ասել է նա:

Կարապետյանը, սակայն, կարծում է՝ գինը բարձրացնելուց առաջ պետք էր մի քիչ ավելի երկար մտածել, այլընտրանքային միջոցներ գտնել գուցե: Պատգամավորը նշում է՝ հնարավոր է՝ գտնեին համապատասխան ռեսուրսներ, գնային զոհողության, նույն Սևանից կես մետր կամ մի մետր ջուր բաց թողնեին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031