Տուժողը խնդրել է ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել 4 մլն 779 հազար 796 դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնասի հատուցում:
Արդյունքում ջրի կորուստները կհասնեն նվազագույնի, և քաղաքում հնարավոր կլինի շուրջօրյա ջրամատակարարում ապահովել:
Հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա հեծանվորդի և դիմել փախուստի:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Մարգարյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Անցած տարի Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի Փոքր կենտրոնում չի լինելու կառուցապատում, սակայն…
Հպարտ եմ, որ դուք կարողացել եք ձեր գործունեությամբ ոչ միայն հայաշունչ մթնոլորտ պահել, ոչ միայն ձեր զավակներին ասել, որ իրենք հայ են` լինելով Ուրուգվայի քաղաքացի, այլ նաև հարգանք եք վայելում և վաստակել եք այդ հարգանքը Ուրուգվայի մնացած բոլոր քաղաքացիների կողմից:
Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, դեռ բանտախուց չի տեղափոխվել:
Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ:
Հուլիսի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ և հայտնել, որ «Սադախլու» կոչվող շուկայում վրաերթի է ենթարկվել:
Ալավերդու ճոպանուղու անսարքությունը դեռևս վերացված չէ։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ հուլիսի 8–ին ճոպանուղու հարցը քննարկվել է Ալավեդրու քաղաքապետարանի եւ «Էյ Սի Փի» ընկերության կողմից։
«168 Ժամը» սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։
Հուլիսի 9-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողերի կոտրվածքներով, կտրած վերքերով, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ:
«Գերմանիայում չեք գտնի 3000 բնակչություն ունեցող գյուղ, որը եկեղեցի չունի: Հայաստանում այնքան բնակավայրեր կան, անգամ 10.000 բնակչություն ունեցող, որ եկեղեցի չունեն»:
Վերջին զարգացումները պարզապես Ադրբեջանի նյարդայնության արդյունքն են, որովհետև Բաքուն փորձում է հասկացնել Արևմուտքին և Ռուսաստանին, որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած շարժման, իրենք կդիմադրեն ցանկացած որոշման, ԼՂ հարցում, որտեղ ինքնորոշման սկզբունքը կգերադասվի տարածքային ամբողջականության սկզբունքին, որ Ղրիմն իրենց համար անընդունելի է:
Հուլիսի 10-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` թիվ 27 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, ինչից ծառը շրջվել է` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 15 ավտոմեքենա:
Բրիտանացի հետազոտողներն ինչքան ուզում է պնդեն, Հայաստանում միրգն այս տարի ոսկու գին ունի, իսկ աշխատուժը՝ ջրի։
Միացյալ երիտասարդական լիգան հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանում ևս մեկ աղանդի ներթափանցման փորձի մասին: Ինբչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս անգամ աղանդը ներթափանցում է Ռուսաստանի Սոչի քաղաքից:
Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Փաստինֆոյի տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արմինե Մ.-ն:
«Քանի որ հեղինակի բերած «մեղադրանքները» շատ կոնկրետ էին ու հստակ ձևակերպված, որոշեցի իմ ուժերի ու հնարավորությունների սահմանում ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրը և կազմակերպեցի իմ փոքր «բլոգերական հետաքննությունը» »
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տեղակալի տեղակալը՝ Արայիկ Կեսոյանը, անշարժ գույքի առքուվաճառքի ժամանակ «կադաստրով, նոտարով խաբել ու 100-140 հազար դոլարի գումար է հափշտակել»:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 10-ի որոշմամբ «ԱՐԱՐԱՏ-ՊԱՆԻՐ» ԲԲԸ-ի 2 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 10-ից, չի թույլատրվել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ժամանակին ԽՍՀՄ ստեղծած Վարշավյան համաձայնագրի անդամ երկրները չէին կարող համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, քանի որ գործում է «Իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է» սկզբունքը: Գուցե հենց այս դեպքի համար էր, որ տիկին Դեսպինա Աֆենտուլին երկու անգամ ընդգծված կրկնեց, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար, և դրա համար պետք է միայն դիմել:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հարցում է կատարել՝ պարզելու բնակչության կարծիքը Հայաստանի՝ Եվրամիությանը կամ Մաքսային միությանը միանալու կանխատեսվող արդյունքների վերաբերյալ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 9/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արամ Խ.-ին:
Իհսանօղլուն ընդգծել է, որ չնայած ընդդիմության ֆինանսական խնդիրներին՝ ժողովուրդը կաջակցի իր թեկնածությանը:
Օրական կանոնավոր չվերթներ կիրականացվեն դեպի Անկարա ու Ստամբուլ:
Պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որ ս/թ հուլիսի 11-ին հոսանքազրկումներ կլինեն: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ կհոսանքազրկվեն: