
Փրկարարներն օգնության են հասել բարձրությունից ընկած շան ձագերին

Հուլիսի 5-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեում գտնվող ԵՊՃ համալսարանի բակի բարձրությունից ընկել են շան ձագեր, որոնք ունեն վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները բժիշկ-անասնաբույժի հետ համատեղ ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն վնասվածքներ ստացած շան ձագին, որին «Դինգո» կազմակերպության կամավորները տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: